10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Բա այդպես ո՞նց կլինի, ո՞նց որոշենք՝ ճիշտ է, սխալ է. վարչապետը՝ փոխնախարարին

Կառավարության ասյօրվա նիստում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը ներկայացրեց ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի ու Վարդևան Գրիգորյանի հեղինակած «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ փոխնախարարի՝ կառավարությունն արդեն իսկ իրականացնում է գյուղատնտեսության ռիսկերի նվազեցման ու աջակցման ծրագրեր շուկայական մեխանիզմների կիրառմամբ, մասնավորապես, հակակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման նպատակով տրամադրվող վարկերի սուբսիադավորման ու այլ […]

Էլի սկսո՞ւմ ենք նույն պատմությունը, ռեգուլյար չի կարելի չէ՞. վարչապետ

Կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի անգամ դիտողություններ արեց գործադիրի անդամներին: Նախ, երբ Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանն էր ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1141-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին հարցը ու լրացուցիչ օր խնդրեց, վարչապետն արձագանքեց բավական կտրուկ. «Էլի սկսո՞ւմ ենք նույն պատմությունը, ռեգուլյար չի կարելի չէ՞ դա անել, […]

«Պետք է մաքսիմալ լսել, թե ինչն է իրենց խանգարում և շատ պարզ, հստակ մեխանիզմ դնել»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստին անդրադարձավ  շինարարության ոլորտում առկա վարչարարության հստակեցմանը: «2017 թվականի տարվա վերջ ոլորտում արձանագրվեց աճ, և առաջիկայում ակնկալում ենք այդ տեմպերի ավելացում»,-ասաց նա:  «Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների և կառուցապատողների հանդիպումների հետ արդյունքում առաջացել է շինարարության ոլորտում առկա վարչարարության, իրավական ակտերով նախատեսված ընդհանուր պահանջների պարզեցման և հստակեցման անհրաժեշտություն»,-հավելեց Կ. Կարապետյանը:  Վարչապետը հանձնարարեց տարածքաին կառավարման […]

Գուցե և համարձակ առաջարկություն տրվի. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ կուտակված գույքի հարկին, հողի հարկին: «Տեղական ինքնակառավարման ոլորտում ու այլ որոտներում կուտակվել են իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից հարկերի, տուրքերի ու պարտադիր այլ վճարների պարտավորություններ»,-ասաց վարչապետը: Նա ընդգծեց`հաշվի առնելով, որ այդ տույժերի ու տուգանքների հավաքագրված խնդիրները չնայած նախկինում կատարված միջոցառումների ամբողջական լուծում չեն ստացել`անհրաժեշտ է մշակել համակարգային մոտեցում […]

Պետք է գտնել ոսկե միջինը

ՀՀ կառավարության այսօրվա նիստին վաևրչապետ Կարեն Կարապետյանը ճանապարհաշինության ոլորտում նախաորակավորման ինստիտուտի ներդրման վերաբերյալ հանձնարարական տվեց: Վարչապետը նշեց, որ ներկայումս այս ոլորտում գնումների գործընթացը առանց նախաորակավորման փուլի է լինում, ինչի արդյունքում նախագծային, տեխնիկական հսկողության աշխատանքները խնդիրներ են առաջացնում: Ըստ նրա՝ ռիսկը նվազագույնի հասնելու նպատակով գնումների գործընթացում այս ինստիտուտն է կիրառվում միջազգային փորձում: Սրանից ելնելով՝ Կարեն Կարապետյանը […]

«Հիմա բիզնեսմենը ո՞նց պլանավորի, եթե անընդհատ փոխվում է»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանին անհանգստացնում է, որ գործարարներին առնչվող օրենքներում, այդ թվում և «Հարկային օրենսգրքում» արդեն որերորդ անգամ փոփոխություններ են կատարվում: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց.  «Բիզնեսի, տնտեսվարողների համար մի երկարատև ժամանակ խաղի հստակ կանոններ պիտի սահմանվեն, այսինքն՝ այնպիսի կանոններ, որոնք չեն փոխվելու, և քանի որ բիզնեսմենը  ծրագրում է  իր իր […]

Ի՞նչ ուտեն աղքատները. Փաշինյանը 4 մթերք ներկայացրեց

Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ, խոսելով թանկացումների մասին, «ինովացիոն» լուծումներ էին առաջարկել. «Նրանք ասացին, որ աղքատները հիմնականում կարտոֆիլ են ուտում, և գնաճը նրանց բարեկեցության վրա չի ազդի: Հիմա ԱՎԾ-ն հրապարակել է գնաճի տվյալները, և պարզվել է, որ այդ հայտնի հայտարարությունից հետո շուկայում կարտոֆիլի գները […]

Ասում եք՝ գնաճը սարսափելի է, ես էլ ասում եմ՝ սարսափելի չի. վարչապետ

 «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսոյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գնաճի տեմպերը որակեց որպես անկառավարելի, որն այնքան է լրջացել, որ խորհրդակցություններ են կազմակերպվել, նաև Աժ-ում լսումներ են հրավիրվել: «Ստացվում է կառավարությունն այնքան հոտառություն ու քաղաքական հեռատեսություն չունե՞ր, որ պաշտոնական թանկացումները չնկատեր, թե՞ ուղղակի լուծումներ չուներ: Թե՞ հերթական անգամ ամեն ինչ թողնում եք ժողովրդի վրա փորձված տխուր ավանդույթին»,-հարցրեց […]

«Կարագն ամբողջ աշխարհում թանկացել է, Հայաստանն այդ թանկացման դեմ ի՞նչ պիտի անի»

Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը գտնվում էր արձակուրդում, սկսել են գործել «Հարկային» օրենսգրքի փոփոխությունները: «Բայց պաշտոնյաների խորհրդակցւթյունների ժամանակ պարզվեց, որ ամեն ինչ այդքան էլ լավ չէ, ու պետք է ընդառաջ գնալ թանկացումներին, հիմա ո՞ր հարցերում է հնարավոր շտկումներ անել, որ թանկացումները «սուր չչոքեն» քաղաքացիների վզին»,-հարցրեց նա: […]

Երկաթգիծ կառուցելն ինքնանպատակ չէ. վարչապետ

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցրեց՝ Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրի աշխատանքներն արդյոք կան և երբ կսկսվեն, հետաքրքրվեց նաև Մեղրու ՀԷԿ-ի և իրանական գազի մասին: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ պետք է ֆիքսել, որ տարին կամփոփվի, 10 տարվա տվյալներով Իրանի հետ ապրանքաշրջանառությունն առանց էներգետիկայի կազմում է 62.5 միլիոն դոլար՝ հաշվի առնելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի