29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՓՄՁ-ն զիջում է դիրքերը․ ՏՄՊՊՀ-ն տեղից չի շարժվում

Անհատ ձեռնարկատեր՝ Սաթիկ Աչիկյանը 2009 թվականից զբաղվում է հրուշակեղենի արտադրությամբ՝ «Գավառի գաթա Սաթենիկ» ապրանքանիշով։ Ապրանքանիշի իրացման հիմնական աղբյուրները եղել են սուպերմարկետները՝ «Երևան Սիթի», «Սաս», «Պարմա», ինչպես նաև առանձին այլ խանութներ։ Անհատ ձեռնարկատերը արդեն կես տարի է ստիպված աշխատում է իր հնարավորության 3/4 մասով, կորցրել է իր մեր հիմնական շուկան ԱԱՀ-ի պատճառով, որովհետև վերջինիս համոզմամբ պետ. եկամուտների կոմիտեն չի կատարում իր պարտականությունները, իսկ խոշոր առևտրային ցանցերի սեփականատերերը օգտագործելով իրենց կապերը իշխանությունների հետ պարտադրում են իրենց պայմանները։ Ձեռնարկատերը մեջբերում է.

«Եթե անցած տարի ունեինք ասենք 150 ցանցային խանութ, այսօր դրանց թիվը հասել է 40-ի, այսինքն մեծերին այս իրավիճակը դուր եկավ,որովհետև վերջապես իրականացրեցին իրենց վաղեմի երազանքը, կոպիտ ասած սա կոչվում է շանտաժ, Ես կրկնում եմ , եթե հիմա ԱԱՀ_ն անգամ հանեն, միևնույն է մեծերը փոքրերին հետ չեն վերցնի, կպատճառաբանեն, որ իրենք արդեն ունեն այդ տեսակները։ Լինելով փոքր ձեռնարկության տեր, ես պարտավոր եմ հարկ վճարել տարեկան շրջանառության երեքուկես տոկոսի չափով, իսկ խոշոր առևտրային կենտրոնները, որտեղ էլ առաքվում է իմ ապրաքատեսակը, ըստ օրենքի պարտավոր են վճարել այդ ապրանքի արժեքի վրա ավելացված հարկը, հրուշակեղենի դեպքում այն կազմում է՝ տասնվեց ամբողջ յոթ տասնորդական տոկոս, հանած վերոհիշյալ երեքուկես տոկոսը»։ Հետևաբար սուպերմարկետները պետք է վճարեն տասներեք ամբողջ երկու տասնորդական տոկոս հարկ, սակայն նրանք հրաժարվում են վճարել այդ գումարը պարտադրելով փոքր արտադրողներին իրենց վրա վերցնել նաև դա, հակառակ պարագայում ուղղակի արգելելով նրանց արտադրանքի մուտքը իրենց խանութներ։ Կա օրենք՝ ՀՀ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»։ Վերջապես ո՞ր պետական մարմինները պետք է լուծեն այս խնդիրը։ ՓՄՁ-ն զիջում է դիրքերը, ՏՄՊՊՀ-ն կարծես տեղից չի շարժվում։ Արդյունքը՝ Գործող վարչապետի կողմից պարգևատրված «լավագույն գործարար կին»՝ Սաթիկ Աչիկյանը և այլ շատ մանր ու միջին ձեռնարկատերեր այսօր կանգնած են լուրջ վտանգի առաջ, որին հրատապ լուծում չտալու դեպքում պարզապես որոշ ժամանակ հետո չի բացառվում, որ չենք ունենա մանր ու միջին ձեռնարկատերեր, դրա փոխարեն կունենանք՝ արտագաղթի թվի աճ, գործազրկության բարձրացում և ոչ առողջ ու ճիշտ մրցակցային պայմաններ։

Հեղինակ՝ Անահիտ Առաքելյան

19578882_1524469631003129_605586747_o27049103_1524469547669804_1081024886_o 27048453_1524469517669807_1426450316_o 26996135_1524468914336534_1973550746_n

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ