11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մենք նորվեգացոնց հետ հարց չունենք, չենք ուզում լսել՝ ինչու է թանկացել կարագը. Մարուքյան (տեսանյութ)

«Լսումները մեր երթից հետո են, և լսումների ժամանակ որևէ նոր բան չի ասվելու: Լսումներ լինում են այն դեպքում, երբ ինչ-որ հարց պարզ չէ: Մենք չենք ուզում լսել, թե ինչու է կարագը թանկացել, որովհետև մենք նորվեգացոնց հետ հարց չունենք չէ՞»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա՝ լուծումը կլինի […]

Առաջարկում են սահմանափակել խաղատուն մտնողների թիվը

Խորհրդարանում քննարկման է ներկայացվել «Ելք» խմբակցության ներկայացրած «Շահումով խաղերի, ինտերնետշահումով խաղերի և խաղատների մասին» օրենսդրական նախաձեռնությունը։ Հեղինակներն առաջարկում են օրենքով ամրագրել, որ լիազոր մարմնի սահմանած կարգով պետք է ստուգել խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը, որը պարունակում է տվյալներ նրա տարիքի վերաբերյալ։ «Մենք առաջարկում ենք նաև մոլի խաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութականծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու խաղասրահկատարվող այցելությունները սահմանափակվեն, դրա համար կարգ է սահմանվւմ։ Գործող  օրենսդրությամբ մինչև 21 տարեկան ֆիզիկական անձինք իրավունք չունեն մուտք գործել խաղասրահ, սակայն որևէ ընթացակարգ չունենք, որ խաղասրահը հսկի տարածքը և պատասխանատավություն կրի դրա համար։ Դրա համար հստակ ընթացակարգ ենք նախատեսում, որ մուտք գործող անձի փաստաթուղթը ստուգվելու է այսուհետ և պետք է ստուգվի, թե արդյոք նրա 21 տարին լրացել է», – ասաց նախագծի հիմնկան զեկուցող Էդմոն Մարուքյանը։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ինչու է Կառավարությունը դեմ եղել ինքնաարգելանքին։ «Իրենք պնդում ենք, որ Քաղաքացիական օրենսգիրքը նման հնարավորություն չի տալիս, որ անձն ինքն իրեն սահմանափակ գործունակ ճանաչի, […]

Ո՞ւր է ժողովուրդը, չի բողոքում… /տեսանյութ/

  Պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց՝ բյուջեով նախատեսված հարկերի բարձրացումը, 4.2 տոկոս գնաճն իրական սպառողական զամբյուղի վրա կարող է երկնիշ թվերով ազդել և կյանքը ցույց է տալիս՝ հենց այդպես էլ լինում է: Այս մասին «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ասել է «Հոդված 3» ակումբում կայացած քննարկմանը: «Ժամանակին մենք այս բյուջեն անվանեցինք […]

Բենզինի շուկայում առաջիկա երեք ամիսներին գնանկում չի լինելու. տնտեսագետ /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշեց՝ թանկացումների դեմ պետք էր պայքարենք բոլորս՝  դեռևս բյուջեի քննարկման ժամանակ պետք է պայքար մղվեր սրա դեմ։ «Դեռ դեկտեմբերին՝ բյուջեի քննարկման ժամանակ պետք է քննարկումներ լինեին թանկացումների վերաբերյալ։ Թանկացումների ու հարկերի բարձրացման վերաբերյալ փաստաթղթերն ավելի շուտ են եղել և դրա մասին պատգամավորները տեղյակ էին, հետևաբար, պետք է […]

«Այս խնդիրն ամեն տարի չոքելու է մեր դռանը» /տեսանյութ/

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը կարծում է ԱՎԾ-ում հունվարի 10–ին ներկայացված վիճակագրությունը բանավակն նման է ինքը համարում է ինքնախոստովանական ցուցմունքի: «Այս ծախսերի կառուցվածքում մենք կգտնենք այնպիսի առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնց մասով իրական տնօրինվող եկամուտները որոշակի չեն բավարարի և ֆորմալ առումով կարող է ունենանք մեկ տոկոսանոց գնաճ, սակայն երբ որակական կողմը նայում ենք, հասկանում ենք, որ բնակչության լայն […]

Եթե չունենք այն ցուցանիշը, որ հաղթենք, ինչի՞ մասնակցենք. Գագիկ Ծառուկյան

«Գնաճի հետ կապված մենք նիստ հրավիրեցինք, ներկայացրինք Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որևէ խմբակցություն մեր կողքին չեղավ: Աշխարհում ընդունված է՝ գնաճի դեպքում կամ աշխատավարձ ու թոշակ պիտի բարձրացնել, կամ պետք է օրենսգրիք փոփոխություններ լինեն, կամ եկամտահարկի տոկոսի փոփոխություններ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:  Դիտարկմանը, թե «Ելքը» երթ է […]

«Չարի վերջը»՝ խորհրդարանում

«Կարագը թանկացել է 41 տոկոսով, խոզի միսը՝ 38, լոլիկը՝ 31, գառան միսը՝ 28, կարտոֆիլը՝ 28, ձուկը՝ 23, տավարի միսը՝ 17, դիզելային վառելիքը՝ 18, բենզինը՝ 18 և այլն: Հունվարի 1-ին՝ Հարկային օրենսգիրքը ուժի մեջ մտնելուց հետո այս գնաճը նոր տեմպ ու թափ է ստացել, սա շղթայական ձևով բերելու է բոլոր ապրանքների գնաճի»,-այսօր խորհրարանում հայտարարեց «Ելք» խմբակցության […]

Խորհրդարանական մեծամասնությունը թքած ունի. Ն. Զոհրաբյան

Ազգային ժողովում քննարկման է ներկայացվել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը օրակարգում ընդգրկելու հարցը: ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նախագիծը մերժվել էր: Հիմնական զեկուցող Վահե Էնֆիաջյանը նշեց, թե առաջարկվում է գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով՝ կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն, մշակաբույսերի, պտղատու այգիների […]

Հրատապ փոփոխություններ. «Ելքը» պահանջում է

Քիչ առաջ Ազգային ժողովում մեկնարկեցին 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները: Օրհներգից հետո Աժ նախագահ Արա Բաբլոյանը հայտնեց, որ հունվարի 23-ին խորհրդարանում պետք է քննարկում լինի վերջին շրջանի թանկացումների վերաբերյալ, ինչին նաև նախագահ Սերժ Սարգսյանն է անդրադարձել: ԱԺ նախագահը հորդորեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կազմակերպել այդ աշխատանքները: Նա նշեց, որ քննարկումներ կլինեն առանձին ապրանքների թանկացումների հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի