27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հանրային բողոքն անխուսափելի է, եթե նույնիսկ հունվարի 19-ին էլ չլինի, հետո է լինելու»

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ասում է, որ հունվարի 19-ին նախատեսված թանկացումների դեմ իրենց երթն ամենևին էլ PRին չի միտված, այլ քաղաքացիների պայքարն է ընդդեմ թանկացումների: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց.  «Հարկային օրենսգրքով ավելացել է բենզինի, գազի և դիզվառելիքի ակցիզային հարկը, սրան զուգահեռ քաղաքացիներին աշխատավարձի իջեցում է սպասում,  եկամտային հարկն է ավելացվում։ Այս ամենի վրա աչք փակել ուղղակի չի կարելի»:

Գևորգ Գորգիսյանը նշեց, որ նախագահ Սարգսյանը խոսեց թանկացումների մասին, սակայն չխոսեց պատճառներից: «Հիմա Նոր տարին անցավ, մարդիկ էլ մտնելով խանութներ՝ առերեսվում են այդ խնդիրներին: Հիմա, երբ աշխատավարձն էլ ստանան ու տեսնեն, թե ինչքան եկամտահարկի պահուստ կա, ավելի են դեմ լինելու»:

Ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերի հայտարարություններին, թե այդ երթն արդյունավետ չի լինելու, իրենք չեն մասնակցելու, Գևորգ Գորգիսյանն ընդգծեց. Որևէ այլ քաղաքական ուժի չենք դիմել, բոլորն էլ կարող են գալ ու մասնակցել: Մենք փորձեցինք խորհրդարանում պաշտպանել քաղաքացիների շահերը, բայց մեր մանդատները քիչ են, սա մեր պայքարը չէ, սա մեր բոլորիս՝ քաղաքացիներից պայքարն է ընդդեմ թանկացումների:

Հանրային բողոքն անխուսափելի է, եթե նույնիսկ հունվարի 19-ին էլ չլինի, հետո է լինելու»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ