27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ջախջախելու ենք բոլոր հնարածին փաստարկները. «Ելք»

«Կառավարությունում համարում են, որ մեր ժողովուրդը պատրաստ է թանկացման բեռը կրել, և դա նորմալ է»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նա հիշեցրեց, որ ուրբաթ օրը՝ հունվարի 19-ին, իրենք թանկացումների դեմ երթ էին հրավիրել, հաջորդ երթն էլ լինելու է փետրվարի 5-ին: «Այս ամբողջ ժամանակն օգտագործելու ենք՝ խոսելու գնաճի մասին»,-նկատեց Գորգիսյանը:

Նա հավելեց նաև, որ հանգստյան օրերին գազը, բենզինը և դիզվառելիքը կրկին գնաճ ապրեցին: «Տպավորություն ունեմ, որ մեր իշխանության ներսում շատերը կտրվել են իրականությունից, թե չէ ասել, որ գնաճը նորմալ է, հնարավոր չէ: Միանշանակ, ադեկվատ չեն այդպիսի գնահատականները»,-ավելացրել «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

«Ելքի» պատգամավորները նաև տեղեկացրին, որ վաղը կայանալիք խորհրդարանական լսումների, որ կրկին գնաճի վերաբերյալ է, մասնակցելու են: «Ջախջախելու ենք բոլոր հնարածին փաստարկները»,-նկատեց Գորգիսյանը:

Նրանք նշեցին, որ հաջորդ ակցիան փետրվարի 5-ին են նշանակել, քանի որ արդեն այդ ժամանակ մարդիկ ստացած կլինեն հունվարի աշխատավարձերը, որոնք ավելի քիչ են լինելու: Նրանք հույս հայտնեցին, որ այս ակցիան ավելի մարդաշատ կլինի:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ