10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետն ու Շվեյցարիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր

Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսետի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության օրակարգի հարցեր՝ գոհունակություն հայտնելով քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակից  և կարևորելով երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումն ու խորացումը:  Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել տնտեսության տարբեր ճյուղերում բիզնես ծրագրերի իրականացման հնարավորություններին: Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք […]

Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի (Dominique de Buman) հետ: Ողջունելով Կարեն Կարապետյանին՝ Դոմինիկ դե Բումանը նշել է, որ ուրախ է հենց Դավոսում հանդիպելու ՀՀ վարչապետին և այստեղ քննարկելու մոտ ապագայում շվեյցարական պատվիրակության Հայաստան կայանալիք այցի մանրամասներն ու նախապատրաստական աշխատանքները: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Դոմինիկ դե Բումանին՝ […]

Վարչապետը Դավոսում հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում այսօր հանդիպումներ է ունեցել  միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Կարեն Կարապետյանի առաջին հանդիպումը խորհրդատվության ոլորտում  «Մեծ եռյակ»-ի ընկերություններից մեկի՝ «Բի Սի Ջի» (Boston Consulting Group, BCG) ընկերության նախագահ Հանս-Պոլ Բյորների հետ էր: Հանդիպմանը քննարկվել են «Բի Սի Ջի» ընկերության և «Բի Սի Ջի Դիջիթլ Վենչուրս» ընկերության […]

«Հանրությունն ավելի շատ ուզում է տեսնել այն քայլերը, որոնք կմեղմացնեն այդ թանկացումները»

Մենք պարտավոր ենք արձագանքել մարդկանց հուզող խնդիրներին, մշտապես հաշվի առնել հասարակական տրամադրություններն ու դրական ազդեցություն ունենալ դրանց վրա. խորհրդարանում գնաճի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և հույս հայտնեց, որ այստեղ հնչած կարծիքները օգուտ կտան համապատասխան մարմիններին: ԱԺ նախագահն ընդգծեց, որ թանկացումներն ունեին արտաքին ու ներքին պատճառներ, բայց […]

Ես որևէ մեկին վիրավորելու ցանկություն անգամ չեմ ունեցել. Հարությունյան

«Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներին ժամանակ «Թոշակառուների հայկական միավորում» ՀԿ նախագահ Ռոլանդ Ավետիսյանը հայտարարեց՝ քննարկումները «տոկոսային աճպարարություններով համեմված միջոցառում» են հիշեցնում:   «Այդուհանդերձ ներկայացնեմ արդեն Կարմիր գրքում գրանցված թոշակառուների ապրած բերկրանքն ու թշվառությունները»,-ասաց նա և հավելեց, որ եթե պաշտոնապես ասում են՝ 30% աղքատություն ունենք, ուրեմն 70% է: «Այսօր իսկապես […]

Որքան են թանկացել բենզինը, գազը և դիզելային վառելիքը

«Այս տարվա ընթացքում սոցիալական նշանակության կարևոր ապրանքային շուկաներից, որտեղ կան գերիշխող դիրք զբաղեցնողներ, 3 ապրանքների գծով են բարձրացումներ տեղի ունեցել: Դա բենզինն է, գազը և դիզելային վառելիքը: Մեր գնագոյացման հաշվարկները ցույց են տալիս, որ այս երեք ապրանքների գծով գնային բարձրացումները հիմնականում պայմանավորված են  հարկային փոփոխություններով: Տարվա սկզբին բենզինը թանկացել է 20 դրամով, ևս 20 դրամով […]

«Կանգնեցրե՛ք լսումները, գնանք տներով»

Սերուցքային կարագը պաշտոնական թվերով 41 տոկոս թանկացել է, դրան հակակշռում է խառը կանաչու 48 տոկոս էժանացում, իսկ եթե գառան միսն է 28.9 տոկոսով թանկացել, դրան հակակշռում է կանաչ սոխի 18.2 տոկոս էժանացումը. այսօր գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Ասում են՝ գնաճի մեջ ոչ մի ողբերգություն չկա: Եթե, ասում […]

ՀՀ-ում պաշտոնապես աղքատ է բնակչության 29.4 տոկոսը

 «Կազմակերպված քննարկումը գների աճի պատճառներին էր վերաբերում, իսկ Ազգային վիճակագրական ծառայությունը միայն փաստագրմամբ է զբաղվում: Եվրոպայի վիճակագիրների փորձառության օրենսգքրի համաձայն՝ հանրությունը վիճակագրական ծառայությանը պետք է տարբերի կոնկրետ քաղաքական կողմնորոշում ունեցող պետական այլ մարմիններից և վիճակագրական ծառայությանը չներքաշի քաղաքական, վարչական, տնտեսական և այլ շահերի կոնֆլիկտներում»,- այսօր խորհրդարանում լրագրողնեի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը՝ […]

Չեմ կարծում, որ մենք պետք է առաջարկենք խառը կանաչի կամ սխտոր ուտել. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ որևէ երկրում որևէ իշխանություն չի կարող ուրախանալ գնաճով: «Այնպիսի տպավորություն թող չստեղծվի, որ մեր ուշքը գնում է, որ առանձին ապրանքներ թանկանում են, և մեր ժողովրդի սոցիալական վիճակը դրանից ավելի կարող է վատթարանալ»,-այսօր խորհրդարանում գնաճի վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց նա: Շարմազանովն ընդգծեց, որ գնաճն ունի մի քանի […]

Ինչո՞ւ է ՌԴ-ում եկամտահարկը 13%, Բելառուսում՝ 12 %, Ղազաստանում՝ 12 %, իսկ Հայաստանում՝ 23,2 %

Խորհրդարանում շարունակվում   են թանկացումներին վերաբերող լսումները։   Տնտեսագետ Ռաֆայել Հովհաննիսյանը Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանին հարց ուղղեց։ «Երբ ասում ենք գների առումով ԵԱՏՄ-ում նույն մոտեցումն է՝ հարկայաին դաշտում երկու տարբերություն նշեմ. ՌԴ-ում եկամտահարկը 13% է, Բելառուսում՝ 12տոկոս, Ղազաստան 12, մեզ մոտ` Հայաստանում՝ 24, 4%էր, որը 1, 2 % իջեցվել դարձել է 23,2 տոկոս և դրանով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի