«Որոշ մարդկիկ ասում են՝ աղքատները կարագ ու միս չեն ուտում» /տեսանյութ/
Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը վստահ է ՝ մեր երկրում գնաճը սխալ է հաշվարկվում․ այս մասին այսօր վերջնս նշեց լրագրողների եհտ հանդիպման ընթացքում։
«Վերցնում են թանկ ապրանքները, գալիս են, հասնում մինչև կանաչեղեն, միջինացնում են և ասում՝ ունենք 2.6 տոկոս գնաճ։ Մեր պես աղքատ երկրում մենք իրավունք չունենք նման հաշվարկ կատարել։ Որոշ մարդկիկ ասում են՝ աղքատները կարագ, միս չեն ուտում, դա նրանց չի վերաբերվոււմ։ Ո՛չ, պետք է հաշվարկվի առաջին անհրաժեշտության այն ապրանքների գները, որոնք անհրաժեշտ են մարդու կենսունակությունն ապահովելու համար», – ասաց բանախոսը։
Մելիտա Հակոբյանը կարծում է ՝ յուրաքանչյուր երկիր պիտի ունենա առողջ ազգաբնակչություն, հետևաբար մարդկանց համար առողջարար սնունդը պիտի հասնալեի լինի։
«Ես ասում էի՝ 90-ականների անառողջ, անորակ ուտելիքները 15-20 տարի իր արդյունքը ցույց կտա, կերևնա, թե ինչ վիճակ է մեր բնակչության մոտ։ Այսօր եթե մենք ունենք բավականաչափ քաղցկեղ, եթե ունենք սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, ստամոքսա-աղիքային տրակտի հիվանդություններ, դրանք առաջացել են հենց այս ժամանակահատվածից», – նշեց Մելիտա Հոկոբյանը։