10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վաչե Գաբրիելյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2018 թ. հունվարի 26-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին: ԵԱՏՄ Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի, ԵԱՏՄ անդամ […]

Դավոսում վարչապետը հանդիպել է Կանադայի և ԱՄԷ խոշոր ներդրումային ընկերությունների ղեկավարների հետ

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 25-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի ներդրումների և զարգացման ընկերության («Sharjah Investment and development authority») ղեկավար Բոդուր ալ Քասիմիի հետ: Հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ ուղղված նաև ներդրումային դաշտի բարելավմանը և բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմանների ձևավորմանը։ ՀՀ […]

Կարեն Կարապետյանը և ՌԴ փոխվարչապետը գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել

Դավոսում կայացել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցեր: Անդրադառնալով նախորդ տարի երկկողմ առևտրատնտեսական ցուցանիշներին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ աճ է գրանցվել ինչպես առևտրաշրջանառության, այնպես էլ ներմուծման և արտահանման ցուցանիշներում: «Այս թվերը վկայում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք», […]

Փորձագետը մեղադրեց նախարարությունը ծուլության մեջ

«Ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետությունը ի դեմս կառավարության և գյուղատնտեսության նախարարության ծուլանում իրականացնել աշխատանքները։ Կարծում եմ՝ եթե այս հարցերին տրված լիներ պատասխան, ապա այսօր մենք քննարկելու որևէ բան չէինք ունենա»,-այսօր խորհրդարանում «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը: Ըստ նրա՝ Հայաստանը […]

ՀՀ վարչապետը Դավոսում հանդիպել է Ասիական զարգացման բանկի նախագահի հետ

Դավոսում կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը  Ասիական զարգացման բանկի նախագահ Թեքհիկո Նակաոյի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում Բանկի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, ճանապարհաշինության, սեյսմիկ անվտանգության բարելավման և բազմաթիվ այլ բնագավառներում: ՀՀ վարչապետը Բանկի նախագահին է ներկայացրել ՀՀ տնտեսության մեջ նախորդ տարի գրանցված դրական արդյունքները և վստահեցրել է, […]

«Ոչ մեկը խելքից պակաս չէ, որ հասկանա՝ ԳՁՕ սնունդը առողջությանը վնաս է ու օգտագործի»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը գտնում է, որ հարկ է զգույշ լինել ԳՁՕ պարունակող սնունդ օգտագործելիս: Այս մասին նա նշեց այսօր ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ: Բագրատյանը նկատեց, որ ոլորտն առանձնապես ուսումնասիրված չէ, աշխարհի ոչ մի […]

«Տիգրան Սարգսյանի, Արամ Հարությունյանի պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ չի դրվում»

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումներն են ընթանում: «Տապան» էկո ակումբի տնօրեն Հրանտ Սարգսյանը Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչի համար է այս քննարկումը, եթե տարիներ առաջ այս հարցով ուսումնասիրություններ ու քննարկումներ եղեն են, և արդյունքներն էլ հայտնի են:  […]

Կարեն Կարապետյանը ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել է ռուսական բիզնեսի մասնակցությունը Մեղրիի ազատ տնտեսական գոտում

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ քննարկել է ԵՏՄ գործունեությունը եւ ռուսական բիզնեսի մասնակցությունը Հայաստանում ազատ առեւտրի գոտում: Այս մասին նա տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում։ «ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ քննարկել ենք հայ-իրանական սահմանին բացված Ազատ տնտեսական գոտում ռուսական բիզնեսի եւ կապիտալի ակտիվ ներգրավման, ԵՏՄ գործունեության […]

Որ մթերքներն են ԳՁՕ պարունակում

Գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ. այս մասին այսօր խորհրդարանում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործակցության վերաբերյալ լսումների ժամանակ հայտնեց Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը: Նա նշեց, որ ՀՀ-ում բանջարաբոստանային սերմեր ներմուծվել է 125 կիլոգրամ ընդամենը, իսկ սերմերի շուկան ազատականացված է ՀՀ-ում: Նա հավելեց, որ նախարարությունը որևէ ընկերության հետ չի համագործակցում: «ՀՀ-ում այս պահի դրությամբ չկա որևէ […]

Կարագ ներկրող ընկերությունները հայտնվել են փաստի առաջ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով կարագի գնի բարձրացման հետևանքով վերջին ամիսներին կտրուկ նվազել են սպառման ծավալները՝ մոտ երեք անգամ: Արդյունքում կարագ ներկրող ընկերությունները հայտնվել են փաստի առաջ: Ավելին` ինչպես պնդում են թերթի աղբյուրները` թանկ գնով ներկրած կարագի խմբաքանակները, որոնք ամբողջությամբ դեռ չեն սպառվել, պահեստավորված են, և ներկրողները հույս չունեն, որ առաջիկայում ներքին շուկայում այն կկարողանան իրացնել խելամիտ գնով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի