09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ես չգիտեմ հասցեներ, թե որտեղ ինչ ներդրում է արվել. Մ. Մելքումյան

Իշխանությունների կողմից հաճախ մեջբերվող 6.5 տոկոս աճը զուտ տնտեսական ակտիվություն, այլ ոչ թե ՀՆԱ-ի իրական աճն է: Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա գնահատմամբ՝ 2016-ին տնտեսական բազան այնքան էր թուլացել, որ 2017-ին տեղի ունեցած փոքր տեղաշարժը երևաց: Սակայն նա այս ցուցանիշները համարում է զուտ թվային, քանի որ […]

Ներդրողների մոտ վստահությունը ոչ թե ավելացել է, այլ նվազել. տնտեսագետ

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր Թաթուլ Մանասերյանին անհանգստացնում է Հայաստանի ներքին ներդրումների հետ կապված իրավիճակը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ներքին ներդրումները շատ կարևոր են, քանի որ եթե դրանք չկան, արտաքին ներդրումները չեն ունենա ցանկալի արդյունք: «Սա նշանակում է, որ պետք է առաջնահերթ խթանել ներքին ներդրումները: Ես այսօր ներքին ներդրումների համար անվստահություն չեմ զգում: Կառավարությունն ունի բոլոր լծակները […]

Մեր քաղաքացու համար հասկանալի լեզվով պետք է ցույց տալ, թե ինչ է փոխվել. վարչապետ

Կառավարությունը որոշել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված  Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական,   N 81 միջնակարգ  դպրոցների շենքերը նվիրաբերել Երևան համայնքին՝ նախադպրոցական կրթություն և/կամ արտադպրոցական դաստիարակություն (երաժշտական, սպորտի, արվեստի դպրոց և այլն) կազմակերպելու նպատակով: Երևան համայնքի ենթակայության մանկապարտեզների գերծանրաբեռնվածությունն արդեն տարիներ շարունակ կարևոր խնդիր է դարձել Երևան քաղաքում, որը պահանջում […]

Կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը

Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի արդյունքում կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը: Ներկայումս գործող 7 օպերատորներից բացի, պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հնարավորություն կտրվի նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և «Մոբի դրամ» ՓԲԸ-ին: Կարևորելով օպերատորների դերն ու նշանակությունը պետական իշխանության մարմինների կողմից […]

ՀՀ կառավարությանը նախատեսվում է վերապահել ճանապարհաշինության համար անհրաժեշտ հողագրունտի հանույթի կարգը սահմանելու իրավասություն

Հավանության է արժանացել ՀՀ հողային օրենսգրքում և ևս երկու օրենքներում  լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծերը մշակվել են ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայով, բնապահպանական այլ կոնվենցիաներով և միջազգային պայմանագրերով Հայաստանի  ստանձնած  պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու նպատակով: Օրինագծերում  սահմանվում է  «հողային ծածկույթ» հասկացությունը և տրվում է դրա դասակարգումը: Նախագծերի կիրառման […]

Հստակեցվում և լրացվում են անբարեխիղճ մրցակցության դրսևորումները

Հավանություն է տրվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում  և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենսդրական փաթեթում միավորված են ՏՄՊՊՀ-ի տարբեր տարիներին մշակած օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության կապակցությամբ ՀՀ-ում գործող իրավական ակտերը ԵԱՏՄ-ում գործող իրավական ակտերին […]

Հարկավոր է պարզեցնել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի որոշումների հիմքերը

Կարեն Կարապետյանի չորրորդ հանձնարարականը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործունեության վերաբերյալ էր: «Իրավաբանական անձանց պետական գրանցման ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում՝ համապատասխան գրանցումներն իրականացվում են սեղմ ժամկետներում և հիմնականում առցանց եղանակով, ինչը նաև որպես դրական արդյունք արձանագրվել է «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) 2018 թվականի զեկույցում։  Նշվածի հետ զուգահեռ, հարկավոր է պարզեցնել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի որոշումների հիմքերը,  […]

Հարկավոր է իջեցնել ոռոգման ջրի սակագինը․ գյուղացիները ծանր վիճակում են /տեսանյութ/

«Գյուղացին միայնակ է իր հոգսերի հետ։ Եթե կառավարությունն ազնիվ լինի , ապա պետք է խոստովանի, որ 1 խմ ոռոգման ջուրը 11 դրամից կարող է դառնալ 7 դրամ», –  այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը:  Նա շեշտեց՝ հարկավոր է իջեցնել   ոռոգման ջրի սակագինը։ «Սա թալան է, դեռ արտը  չջրած ՝   գալիս են […]

«Հարկավոր է ճիշտ ռազմավարություն ընտրել ու աջակցել գյուղացուն» /տեսանյութ/

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է՝ գյուղատնտեսության հետ կապված՝ սուբսիդաբորման մասին խոսվել է նախկինում։ Բնականաբար, հիմա էլ է խոսվում, բայց հարկավոր է   ճիշտ ռազմավարություն ընտրել ու աջակցել գյուղացուն։ «Այսօր ռադիոյով մի հաղորդում էի լսում․ Հրաչ Բերբերյանն էր խոսում այս թեմայի մասին  և պետք է ասեմ՝  սուբսիդավորումն իրականացնելիս հարկավոր է  լսել նաև ոլորտից լավ հասկացող […]

Հյուսիս-Հարավի հետ կապված հարցադրումները պահանջում են արագ ու օպերատիվ լուծումներ

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրերի իրականացման շրջանականներում կապալառուի, դոնոր կազմակերպությունների մոտ կան հարցադրումներ՝ կապված շինարարության իրականացման համար  պահանջվող լիցքի, նյութերի ձեռքբերման հետ: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանն ու հավելեց, որ այդ հարցադրումները  պահանջում են արագ  և օպերատիվ լուծումներ: «Մասնավորապես այդ հարցադրումները բարձրացրել են և՛ բանկը, և՛ Չինաստանի դեսպանը»,-ասաց նա: Վարչապետը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի