Աղմուկ կլինի. բանկին քցել են. Ժողովուրդ
«Հայբիզնեսբանկ»-ի շուրջ հերթական աղմուկն է բարձրանում: Ռաֆայել Հարությունյանը, լինելով կահույքի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Կահույքի աշխարհ» ԱՊ ընկերության տնօրեն, վարկային միջոցներ ստանալու համար դիմել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ: Նա ստացել է վարկը: Ավելի ուշ նշված գումարից մարվել 1340 հազար 291 ԱՄՆ դոլար, իսկ մնացած մասը չի մարվել ինչի հետեւանքով բանկին պատճառվել է խոշոր չափի վնաս: Հարուցվել է քրեական գործ, եւ Ռաֆայել Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը’ քաղաքից չհեռանալու մասին: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, ինչ բանկին «քցում են»: Բանկի նախկին կառավարիչ Արա Կիրակոսյանը եւս նման խնդրի առաջ էր կանգնել:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: