Գազի պատճառով պայթյունների թիվը ավելացել է /տեսանյութ/
«Հայաստանում կա մոտ 300 հազար տրանսպորտային միջոց, որոնք շահագործվում են գազային վառելիքով; Այս ցուցանիշով Հայաստանը առաջին տեղն է գրավում ամբողջ աշխարհում»,-այսօր՝ փետրվարի 5-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման եւ սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը:
Տիգրանյանը նշեց, որ նաև սա է պատճառը, որ Հայաստանում հանրային տրանսպորտի սակագները ամենացածրն են աշխարհում:
Բանախոսը նկատեց, որ սա ունի նաև բասասական կողմ, քանի որ ավելացնում է վթարների և պայթյունների հավանականությունը: Ներկայացնելով վերջին տարիների ցուցանիշները Տիգրանյանը նշեց.«1914 թվականին՝ գազի պատճառով տեղի են ունեցել 102 վթարներ, մահացել է 10 մարդ,հաշմանդամ է դարձել 19 մարդ:2015 թվականին գրանցվել է 92 դեպք՝ մահացել է 9 մարդ և 7-ը վրավորվել են: 2016 թվականին՝ 119 դեպք է գրանցվել»:
Բանախոսը ընդգծեց, որ մոնիտորինգի արդյունքում արվել է հետևություն, որ այս վթարների թիվը գնալով ավելանում է: Նա նշեց, որ հիմնականում պայթյունները լինում են հգազալցակայանում, բայց կան դեպքեր, որբ պայթյուն է եղել ընթացքի ժամանկ:
Մանրամասները՝ տեսանյութում: