Ծրագրերն ուղղորդվել են բացառապես խոցելի և կարիքավոր ընտանիքներին. նախարար
«Բոլոր պատկան մարմիններն այս ընթացքում իրենց գործառույթների շրջանակներում իրականացրել են անհրաժեշտ քայլերը, գիտեք` և՛ նախագահի մոտ են տեղի ունեցել քննարկումներ, և՛ համապատասխան հանձնարարականներ են տրվել պատկան մարմիններին, և՛ հետևել են կոնկրետ գործողություններ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն՝ ի պատասխան հարցին, թե նախարարությունն արդյոք գնահատել է՝ գնաճի հետևանքները չքավոր խավի վրա ինչ ազդեցություն կունենան։
Նախարարը հավելեց, որ համապատասխան օրենսդրական նախաձեռնություններ կան նաև հիմա կառավարության և ԱԺ-ի կողմից, որոնք անդրադառնում են բոլոր խնդրահարույց կետերին և իրենց արդյունքը տալու են:
«Այն անհրաժեշտ աշխատանքները, որոնք մեր գործառույթների շրջանակներում են, լիարժեք իրականացվել են։ Ծրագրերն ուղղորդվել են բացառապես խոցելի և կարիքավոր ընտանիքներին։ Եթե համապատասխան իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն լինի, առաջարկություններով հանդես կգանք»,-եզրափակեց նա: