«Եթե մարդիկ դուրս գան փողոց, փոփոխելու են օրենքները»
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյլանյանը համաձայն չէ իշխանավորների գնահատականների հետ, թե իրենց՝ հունվարի 23-ին կայացած երթի մասնակիցների թիվը քիչ էր: Henaran.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ բազմաթիվ անձինք էլ օնլայն էին հետևում ակցիային, բացի այդ փետրվարի 5-ին ավելի լայնածավալ երթ կլինի:
« «Ելքի» կազմակերպած խաղաղ հավաքներից ամենամարդաշատն էր, հետաքրքվածների թիվն էլ բավական շատ է, և հաջողության ակնկալիք էլ ունեն շատերը»,-ասաց նա:
Ըստ Զեյնալյանի՝ շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան, որ նման գործողություններով ՀՀ քաղաքացիները հասել են բազմաթիվ արդյունքների և կարող են նորերին էլ հասնել:
« Այդ մարդիկ ավելի լավ է դուրս գան բողոքի, իմանան, որ եթե դուրս գան, փոփոխելու են օրենքները, ոչ թե տեսնեն ելք չկա ու գնան դուրս: Մենք ցույց ենք տալիս, որ կա ելք, և պետք է մնան: Իշխանությունն էլ պետք է տեսնի, որ մարդիկ մնում են, հարկ են վճարում: Ի վերջ.ո այդ մարդկանց մեջից կկարողանան նախագահի, վարչապետի թեկնածու առաջադրել, կարողանան նախարարներ ընտրել, ոչ թե, ինչպես ասում էր Նաիրա Զոհրաբյանը, Օդնոկլասնիկով նախարար ման գան: Մարդկային ռեսուրս պետք է ունենանք, որ կարողանանք ընտրել, բայց այդ մարդիկ թողնում գնում են և հարկ չեն վճարում»,-եզրափակեց նա: