11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Ես չեմ կարծում, որ որևէ վարչապետի մասով սխալ քաղաքականություն է վարվել. նախարար

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝  այնպես չէ, որ ներդրումները մեկ տարվա ընթացքում են տեղի ունենալու: 

«Մեր երկրին պետք են ներդրումներ, ընդ որում, մասնավոր հատվածի ներդրումներ, որպեսզի տնտեսական աճը կայուն լինի: Մեզ անհրաժեշտ է առնվազն 5 տոկոսանոց տնտեսական աճ այդ հարցերը լուծելու համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախարարը։

Արամյանի խոսքով՝  այս պահին ռեսուրսները չեն բավարարում նվազագույն աշխատավարձի բարձրացման համար, ինչը խնդիր է։

Հարցին, թե որ վարչապետի գործունեությունն է հանգեցրել երկրում նման ոչ կայուն տնտեսական վիճակի, Արամյանը պատասխանեց. «Թերություններ եղել են, բայց ես չեմ կարծում, որ որևէ վարչապետի մասով սխալ քաղաքականություն է վարվել: 2014 թվականից այս կողմ՝ մենք պարտադրված բախվել ենք բացասական իրավիճակների հետ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ