05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եթե փող տպեցինք, գումարները բաժանեցինք, մյուս օրն ի՞նչ ենք անելու. նախարար

 ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասում է՝ աղքատության դեմ պայքարի լավագույն ձևը աշխատատեղ ստեղծելն է: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Եթե ուզում եք այսօր ապրել, պետք է փող տպել և գումար բաժանել, բայց եթե փող տպեցինք, գումարները բաժանեցինք, մյուս օրն ի՞նչ ենք անելու։ Այդպես չի լինելու տնտեսական աճ:

Աղքատության հիմնական խնդիրը գյուղատնտեսների մոտ է, որովհետև վերջին երկու տարվա ընթացքում տրանսֆերտները կրճատվել են»,- նշեց նախարարը։

Արամյանն ընդգծեց, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է զարգացնել ենթակառուցվածքները, գյուղացիներին ավելի մեծ օժանդակություն ցույց տալ։ «Մենք դրեցինք գյուղատնտեսության սուբսիդավորման 5 ծրագրեր, որպեսզի գյուղացին կարողանա ստեղծել արժեք, պետությունն էլ նրա կողքը կանգնի, որպեսզի դա աշխատատեղ դառնա», – հավելեց Արամյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ