18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

61-ամյա հային Ֆրանսիայում սպանել են մեքենայի համար

Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում գողացված մեքենայի պատճառով հայ է սպանվել, գրում է “Le Parisien”-ը: Մի երիտասարդ կրակ է բացել 61-ամյա թոշակառու Մարտունիկ Ասլանյանի եւ նրա 26-ամյա որդի Գոռի ուղղությամբ: 2-ն էլ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ հայրը մահացել է: Հունվարի 16-ին Ասլանյանների ընտանիքի անդամ Մաքսիմ Բերժեի “Citroen C3” մեքենան գողացել են ավտոկանգառից: Գրեթե 10 օր անց […]

Սիրիայում իրավիճակը սրվում է /վիդեո/

Ըստ վերջին տվյալների` 2 օրվա ընթացքում Սիրիայի անվտանգության ուժերի կողմից սպանվել է նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի ընդդիմադիրներից գրեթե 120 մարդ: Ինչպես հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը, Սիրիայում գտնվող Արաբական երկրների լիգայի դիտորդները հայտնել են, որ այս շաբաթ  բռնությունների նշանակալի աճ է գրանցվել: Խոսքը հիմնականում վերաբերում է Հոմս եւ Համա քաղաքներին: Նախօրեին սիրիական ոստիկանությունը ցրել է ցուցարարներին […]

“Costa Concordia” նավի ուղեւորները դրամական փոխհատուցում կստանան

Իտալական “Costa Crociere” տուրիստական  ընկերությունը, որին պատկանում էր Ջիլիո կղզու մոտ վթարի ենթարկված  “Costa Concordia” նավը, նավի վրա գտնված բոլոր ուղեւորներին 11 հազար եվրո փոխհատուցում է վճարելու: Ուղեւորներին վճարելու առաջարկն ընդունվել է հաշտեցման հանձնաժողովի շրջանակներում: Հանձնաժողովը կազմվել է “Costa Crociere”-ի ղեկավարության անդամներից եւ Իտալիայում գործող սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներից: Փոխհատուցումը կվճարվի ուղեւորների  […]

Նյարդերից թույլ անձանց խորհուրդ է տրվում չդիտել. այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակին օրն է /վիդեո/

Այսօր  Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է: 1945-ի հենց այս օրը` հունվարի 27-ին, սովետական զորքերն ազատել են Աուշվիցը` ֆաշիստների ամենամեծ մահվան ճամբարներից մեկը: Ազատման պահին այնտեղ կենդանի էր մնացել ընդամենը 3 հազար բանտարկյալ: Միայն այս ճամբարում պահվել է գրեթե 4 մլն մարդ, որոնցից 2,5 միլիոնին այրել են: Այստեղից էլ առաջացել է “հոլոքոստ” եզրույթը, որը հունարենից թարգմանաբար […]

ՄԱԿ-ի փոստային կենտրոն կոկային են “առաքել”

Նյու Յորքի ոստիկանությունը ՄԱԿ-ի փոստի ընդունման կենտրոնում հայտնաբերել է ծանրոցներ` 16 կգ կոկայինով, հայտնում է  “Associated Press”-ը: Թմրանյութը Մեքսիկայից բերված սպիտակ փաթեթներով է եղել` դրսից փաթաթված դիվանագիտական ստանդարտ ծանրոցների նման: ՄԱԿ-ի աշխատակիցների մոտ կասած է  առաջացրել ծանրոցների վրա դրոշմած ՄԱԿ-ի կնիքների վավերականությունը: Բացի այդ` դրանցից ոչ մեկի վրա նշված չի եղել ուղարկողի հասցեն: Փաթեթների ներսում […]

ԱՄՆ-ը Հայոց ցեղասպանության հարցում չի հետեւի Ֆրանսիայի օրինակին. Հ. Քլինթոն

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հայտնել է, որ ԱՄՆ-ը չի հետեւի Ֆրանսիայի օրինակին եւ չի ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, հայտնում է “ИТАР ТАСС”-ը: “Մենք դրական կողմերից մեկն այն է, որ մեր երկրի բնակիչներն ազատ են ասել այն ամենը, ինչ ցանկանում են: Մենք չենք կարող քրեականացնել խոսքերը: Մենք այլ չափանիշներ ունենք, քան մեր դաշնակիցները”,- նշել […]

Հարբած մոր պատճառով 1,5 տարեկան երեխան ցրտից մահացել է

Մոր անուշադրության պատճառով երեխան մահացել է սեփական տան պատուհանների տակ Ռուսաստանի Պերմ քաղաքում: Մայրը պատժել է  որդուն խաղալու ընթացքում աղմկելու համար եւ դուրս արել տնից թեթեւ հագուստով: Երեխան, չկարողանալով բացել ծանր դուռը, սառել է դրսում: Անփույթ մայրը երեխայի մասին հիշել է ժամեր անց, երբ նա արդեն մահացած է եղել: Երեխայի դին` տնային հագուստով, գտել են […]

Եգիպտոսում ազգային տոնը վերածվել է ծեծկռտուքի /վիդեո/

Եգիպտոսի Ռազմական Գերագույն Խորհրդի ներկայացուցիչները պատրաստ են հրաժարվել իրենց իրավասություններից  նախագահական ընտրություններից անմիջապես հետո, հայտնում է “Reuters”-ը: Խորհրդի հրապարակած զեկույցում նշվում է, որ իշխանությունը հանձնելուց հետո զինվորականները պատասխանատու կլինեն միայն երկրի անվտանգության համար: Նախօրեին ընդդիմադիրները կրկին դուրս էին եկել Կահիրեի Թահրիր հրապարակ` հունվարյան հեղափոխության տարելիցի կապակցությամբ: Ազգային տոնը վերածվել է ցույցի, որն ավարտվել է իշխանությունը […]

Հայտնի են աշխարհի ամենահարուստ քաղաքները

Աշխարհի 200 քաղաքների միջեւ հետազոտություն է անցկացրել “Brookings Institute”  հետազոտական կենտրոնը` ըստ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշի: Առաջին տեղում  ԱՄՆ-ի Քոնեքթիքուտ նահանգի Հարթֆորդ քաղաքն է: Նահանգի մայրաքաղաքում մեկ շնչին հասնող տարեկան միջին եկամուտը 2011-ին կազմել է 75 հազար դոլար: Երկրորդ տեղում Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն է` 74,057 դոլար ցուցանիշով, գրում է “The Local”-ը: […]

Իտալիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել: Իտալիայի գեոֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով` առաջին ցնցումները տեղի են ունեցել Վերոնայից ոչ հեռու` 10 կմ խորությամբ, տեղեկացնում  է “ИТАР ТАСС”-ը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Հյուսիսային Իտալիայի մի քանի քաղաքներում: Բնակիչներն էվակուացվել են: Առայժմ տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի