Սիրիայում դրությունն անկառավարելի է դառնում /վիդեո/
“Ալ-Արաբիա” հեռուստաալիքի հաղորդմամաբ` փետրվարի 8-ին Սիրիայում մահացել է 117 մարդ, որորնցից 93-ը` Հոմսում: Քաղաքը պաշտպանող ապստամբները վկայում են, որ այնտեղ գրեթե ամեն րոպե լսվում են պայթյուններ:
Արդեն 5-րդ օրն է, ինչ այս քաղաքը ենթարկվում է ռմբակոծման: Քաղաքի ծայրամասերում նկատվում են կառավարական զրահամեքենաները:
ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը իր հիասթափությունն է հայտնել` Սիրիայում արյունահեղությունները դադարեցնելու անհույս փորձերի կապակցությամբ: Նա հայտարարել է, որ Արաբական երկրների լիգայի դիտորդները կվերադառնան Սիրիա, սպասվում է, որ նրանց կմիանան նաեւ ՄԱԿ-ի դիտորդները:
Ռուսաստանի եւ Չինաստանի` Սիրիայի հարցով կայացրած որոշումը վետոյի ենթարկելու վճռականությունը Պան Գի Մունն անվանել է “աղետալի հետեւանքներով լի”:
http://youtu.be/ZMJbK2KDINM