ԱՄՆ-ի հանրապետականները միասնական թեկնածու չունեն
ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի նախկին նահանգապետ Րիկ Սանտորումը հաղթող է դարձել ընտրողների միությունում, ինչպես նաեւ Միսուրի եւ Մինեսոթա նահանգներում անցկացրած նախնական ընտրություններում: Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին առաջատարն է Կոլորադոյում, հայտնում է “CNN”-ը:
Սանտորումի հաղթանակն անակնկալ էր եւ արմատապես փոխեց հանրապետականների ներկուսակցական պայքարի ուղղությունը, քանի որ մինչ այս առաջատար էր համարվում Միթ Ռոմնին, որը միայն Կոլորադոյում է այժմ առաջատար, ընդ որում` Սանտորումին գերազանցում է ընդամենը 2 ձայնով:
Այս 3 նահանգներում անցկացվող նախնական ընտրությունները շատ կարեւոր էին Ռոմնիի համար, որպեսզի վերջինս ամրացնի իր դիրքերը հանրապետականների գլխավոր թեկնածուի տեղում, սակայն նրան չհաջողվեց:
Ստեղծված իրավիճակից հետեւում է, որ Հանրապետական կուսակցությունը դեռեւս չունի միասնական եւ ուժեղ թեկնածու, իսկ առաջիկա կանխատեսումների մասին առայժմ խոսք անգամ չի կարող լինել: