18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Սիրիայի ներկայացուցիչը ՄԱԿ-ում մեղադրել է արեւմտյան երկրներին Սիրիայում “կրկնակի խաղ” վարելու մեջ

Հունվարի 31-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սկսվել է Արաբական երկրների լիգայի առաջարկած Սիրիայի վերաբերյալ որոշման քննարկումների  նոր փուլը: Առաջարկը նախատեսում է նախագահ Բաշար ալ-Ասադի պաշտոնաթողումը: Ինչպես հայտնում է “Ալ-Արաբիան”, խիստ քննադատությամբ է հանդես եկել ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Նա հայտարարել է, որ Դամասկոսը մտադիր է դիմակայել իր “թշնամիներին” եւ մեղադրել է արեւմտյան երկրներին Սիրիայում հակամարտություն առաջացնելու  […]

ԵՄ անդամ երկրների առաջնորդները կողմ են Իրանի դեմ պատժամիջոցներին

ԵՄ անդամ երկրների առաջնորդները պաշտպանել են հունվարի 23-ի արտգործնախարարների որոշումը Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու  մասին: Այս մասին հայտարարել է ԵՄ Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: Վերջինս Բրյուսելում կայացած ԵՄ գագաթաժողովից հետո հայտարարել է, որ եվրոպական առաջնորդները հավանություն են տվել Իրանի դեմ նավթային էմբարգոյին: Եվրամիության խորհրդի նախագահը կոչ է արել Իրանին կատարել իր միջազգային պարտավորությունները եւ […]

Ֆրանսիայի սենատորները պահանջում են արգելափակել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Սենատի մի խումբ անդամներ երեքշաբթի օրը դիմել են երկրի Սահմանադրական խորհուրդ՝ պահանջելով արգելափակել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: ”Ամերիկայի ձայն” ռադիոկայանը վկայակոչելով “Ֆրանս պրես”-ին` նշում է, որ  ձախակողմյան կուսակցություններին հարող սենատորները հայտնել են, որ իրենք հավաքել են օրինագծին դեմ հանդես եկող 72 սենատորների ստորագրությունը: Օրինագծի համապատասխանությունը երկրի սահմանադրության պահանջներին ուսումնասիրելու նպատակով այն Սահմանադրական խորհրդի […]

Եվրոպայում աննախադեպ սառնամանիքներին զոհ է դարձել 40 մարդ

Արեւելյան Եվրոպայում` Սերբիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Ուկրաինայում, Թուրքիայում եւ Բուլղարիայում, աննախադեպ սառնամանիքներ են սկսվել: Մի քանի շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն: Ստամբուլում հայտարարվել է վտանգի ամենաբարձր` կարմիր ազդանշանը: Սառնամանիքներին զոհ է գնացել շուրջ 40 մարդ: Ուկրաինայում գրանցվել է ամենաբարձր մահացությունը. այստեղ կա 18 զոհ: Օդերեւութաբանները խոստանում են, որ Եվրոպայի մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչեւ 30 […]

Վրաստանը ժողովրդավարության մոդել է ողջ տարածաշրջանում. Օբամա

Վրաստանն այլ երկրների համար կարող է ժողովրդավարության ու թափանցիկության օրինակ դառնալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` առաջին անգամ Սպիտակ տան Օվալաձեւ սրահում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հյուրընկալելուց հետո: Այս մասին գրում է վրացական Civil.ge-ն: Օբաման ողջունել է ժողովրդավարության ու թափանցիկության այն մոդելը, որը կիրառվում է ոչ միայն Վրաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում: Սպիտակ […]

Պլյուշենկոյի ելույթը “հրաշք էր, որը կբացատրի պատմությունը” /վիդեո/

ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ալեքսեյ Միշինը մեկնաբանել է Շեֆիլդում կայացած չմշկասահքի Եվրոպայի առաջնությանը 2 մասնակիցների` Եվգենի Պլյուշենկոյի եւ Արթուր Գաչինսկու գրանցած հաջողությունները: Նրա խոսքով` Պլյուշենկոյի ելույթը “հրաշք էր, որը կբացատրի  պատմությունը”: Վերջինս արժանացավ ոսկե մեդալի, Գաչինսկին` արծաթե մեդալի: Մարզիչը հերքել է այն լուրը, ըստ որի Պլյուշենկոն մտադիր է եղել առաջնությունից դուրս գալ վնասվածքի պատճառով: Նա նշել […]

Սիրիայի ընդդիմադիրները հրաժարվում են բանակցություններից /վիդեո/

Սիրիացի ընդդիմադիրները երբեք հրավեր չեն ստացել Մոսկվայի կողմից իրենց իշխանությունների հետ բանակցելու համար, սակայն եթե ստանային էլ, չէին մասնակցի: Այս մասին հայտնել է Սիրիայի ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարներից մեկը` Աբդել Բասետ Սեդան, հաղորդում է  “Reuters”-ը: Նրա խոսքով` ռուսական նախաձեռնությունը միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա ազդելու միջոց է` սիրիական հարցով քննարկումների նախօրեին: Ընդդիմադիրը նշել է, […]

Այսօր տարվա ամենաերջանիկ երկուշաբթին է

Այս առավոտն արժեր դիմավորել լայն ժպիտով, քանի որ մի շարք հեղինակավոր հոգեբաններ պնդում են, որ հենց հունվարի 30-րդ օրն է այս տարվա ամենաերջանիկ երկուշաբթին: Այս հայտարարությամբ են հանդես եկել Մանչեստրի համալսարանի մասնագետները, որոնք համոզված են, որ այս առավոտ արեւմտյան երկրների միլիոնավոր բնակիչներ արթնացել են բարձր տրամադրությամբ եւ նույն տրամադրությամբ էլ գնացել են աշխատանքի: Երջանկության հիմնական […]

Սաակաշվիլին փորձում է միանգամից “2 նապաստակ սպանել”

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը կընդունի Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: 2-ն էլ արդեն բազմիցս հանդիպել են, սակայն սա կլինի առաջին պաշտոնական հանդիպումը Օվալաձեւ սենյակում: Այս հանդիպումը կարեւոր քաղաքական իրադարձություն են համարում, քանի որ առջեւում են խորհրդարանական  ընտրությունները Վրաստանում` աշնանը, եւ նախագահականը` 2013-ին: Դիտորդները դիտարկում են այս հանդիպումը նաեւ Արեւմուտքի եւ Իրանի հարաբերություններում առկա հակամարտության […]

Սիրիայի նախագահի ընտանիքի փախուստը կանխվել է /վիդեո/

Սիրիացի ապստամբները կանխել են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ընտանիքի փախուստը երկրից, գրում է “The Jerusalem Post”-ը: Սիրիայի անվտանգության ծառայությունները փորձել են երկրից դուրս հանել նախագահի կնոջը` Ասմա ալ-Ասադին, երեխաներին, մորը եւ նրա զարմիկին: Նրանց տեղափոխող ավտոշարասյունը շարժվելիս է եղել օդանավակայանի ուղղությամբ, երբ ապստամբները կրակ են բացել, եւ մեքենաները ստիպված վերադարձել են նախագահական նստավայր: Դամասկոսի շրջակայքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի