11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Գերմանիայի նախագահը պաշտոնաթող է եղել

Մի շարք կոռուպցիոն սկանդալներից հետո Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը հրաժարական է տվել: Այս մասին նա հայտարարել է կանցլեր  Անգելա Մերկելի հետ մամլո ասուլիսի ժամանակ:

“Գերմանիային պետք է այնպիսի նախագահ, որն արժանի կլինի  քաղաքացիների վստահությանը: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ այդ վստահությունն այլեւս չկա, այդ պատճառով էլ ես պաշտոնաթող եմ լինում”,- Վուլֆին մեջբերում է “Die Welt”-ը:

Վուլֆը շնորհակալություն է հայտնել իր աշխատակիցներին եւ ընդգծել, որ նույնիսկ իր շուրջ պտտվող սկանդալների ընթացքում էլ ինքը միշտ անկեղծ է մնացել: Նա հույս է հայտնել, որ իր հանդեպ անցկացվող հետաքննությունը “ամբողջովին կբացահայտի իրավիճակը”:

Կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին հայտնել է, որ իր սխալներն ընդունելու Վուլֆի խոստովանությունն արժանի էր հարգանքի: Նա հետաձգել է Իտալիա նախատեսված այցը, որպեսզի Բեռլինում գտնվի նախագահի հրաժարականի հայտարարման պահին: Մերկելը հայտնել է, որ կխորհրդակցի խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ այն հարցի շուրջ, թե ով է լինելու նոր նախագահը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ