23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Հիլլարի Քլինթոնը` Համաշխարհային բանկի նախագահի թեկնածու

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Համաշխարհային բանկի նախագահի ամենահավանական թեկնածուն է: Այս մասին հայտնում է “Bloomberg”-ը:Եւս մեկ հավանական թեկնածու է համարվում տնտեսական հարցերով Սպիտակ տան նախկին խորհրդական Լոուրենս Սամերսը:

Փետրվարի 15-ին Համաշխարհային  բանկի նախագահ Ռոբերտ Զելիկը հայտարարել էր, որ պաշտոնաթող կլինի իր իրավասությունների ժամկետի լրանալուց հետո: Դա տեղի կունենա այս տարվա հունիսի 30-ին: Ընդ որում, այս հայտարարությունից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտում հայտնել էին, որ Քլինթոնը չի պատրասատվում դառնալ բանկի նախագահի թեկնածու:

Զելիկի տարեկան աշխատավարձն այս պաշտոնում գերազանցում է 450 հազար դոլարը: Բացի այդ, նրան տրամադրվում է նաեւ թոշակ` 285 հազար դոլարի չափով:

Համաձայն չբարձրաձայնվող ավանդույթի` Համաշխարհային բանկը ղեկավարում է ամերիկացի, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը` եվրոպական երկրների ներկայացուցիչ: ԱՄՆ-ը ավելի վաղ հայտնել էր, որ կանվանի իր թեկնածուին առաջիկա շաբաթներին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ