08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Գերմանիայի նոր նախագահն է Յոահիմ Գաուկը

Գերմանիայի կառավարող կուսակցությունները` քրիստոնեա-դեմոկրատական միությունը, քրիստոնա-սոցիալիստական միությունը եւ Անկախ դեմոկրատական կուսակցությունը, դժվարությամբ են  հաստատել  Յոահիմ Գաուկի թեկնածությունը` որպես  Գերմանիայի նոր նախագահ: Այս մասին հատուկ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը:

Կանցլերի խոսքով` նման որոշումն ընդունվել է երկար մտածելուց հետո` հաշվի առնելով բոլոր կողմ եւ դեմ ձայները, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Մերկելն ավելացրել է, որ չնայած  իր եւ Գաուկի միջեւ եղած տարակարծություններին, նրանց միավորում են “ազատության գաղափարները”: Բացի այդ, կանցլերն անվանել է նրան “դեմոկրատիայի իսկական ուսուցիչ”:

Ինքը` Գաուկը հայտնել է, որ Մերկելի զանգն իրեն անակնկալի է բերել: Նա ներողություն է խնդրել ելույթ չպատրաստելու, ինչպես նաեւ իր առաջին սխալների համար, որոնք նա հնարավոր է անի նախագահ լինելու ընթացքում:

Յոահիմ Գաուկն նախագահի պաշտոնում կփոխարինի Քրիստիան Վուլֆին, որը պաշտոնաթող եղավ մի շարք սկանդալների արդյունքում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ