26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ավելի քան 100 մարդ սառնամանիքների զոհ է դարձել Ճապոնիայում /վիդեո/

Ճապոնիայում 103 մարդ է մահացել ուժեղ ձնաբքերի պատճառով, հաղորդում է “РИА Новости”-ն:

Զոհերի մեծ մասը` գրեթե 60 մարդ, այն մարդիկ են, որոնք փորձել են իրենց տների տանիքներից մաքրել ձյունը: Դրանք հիմնականում տարեց մարդիկ են` 65 տարեկանից բարձր: Մահվան պատճառ է դարձել նաեւ տանիքներից մարդկանց վրա թափվող ձյունը:

Ուժեղ ձնաբքեր են երկրի ողջ տարածքում: Ձնածածկույթը 2-5 անգամ գերազանցում է տարեկան նորման: Ճապոնիայի օդերեւութաբանները զգուշացնում են, որ սպասվում են փոթորիկներ, բարձր ալիքներ ծովափերին եւ ջերմաստիճանի աննորմալ նվազում:

Վերջին տարիների ընթացքում ձմեռային սառնամանիքների պատճառով մահացածների թիվը ռեկորդային է եղել 2006-ին: Այդ ժամանակ Ճապոնիայում մահացել է 152 մարդ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ