10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Մադոննան կկանգնեցնի՞ Իսրայելի վարչապետին /վիդեո/

Մադոննայի իսրայելցի երկրպագուները “Facebook”-ում  խումբ են բացել, որում կոչ են անում Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուին չսկսել ռազմական գործողություն Իրանի դեմ մինչեւ երգչուհու համերգը Թել-Ավիվում:

Երգչուհու երկրպագուները զգուշանում են, որ նա կարող է հետաձգել մայիսի 29-ին ծրագրած համերգը` ելնելով քաղաքական իրավիճակից:

Վերջին ամիսներին  միջազգային ԶԼՄ-ները շարունակ լուրեր են տարածում, որ Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին:

Փետրվարի սկզբին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ շատ մեծ է Իրանի վրա Իսրայելի հարձակման հավանականությունը այս գարնան վերջին: Սակայն ավելի ուշ նախագահ Օբաման հայտնեց, որ այդ որոշումը դեռեւս հաստատված չէ, քանի որ իրենք մտադիր են դիվանագիտական ճանապարհով կարգավորել ստեղծված իրավիճակը:

Վերջին տարիների ընթացքում համաշխարհային աստղերը բազմիցս չեղյալ են հայտարարել իրենց համերգներն Իսրայելում` տարածաշրջանում առկա ռազմական հակամարտությունների պատճառով:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ