27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Զոհերի թվի աննախադեպ աճ Սիրիայում /վիդեո/

Սիրիայի կառավարական զորքերի կողմից Հոմս քաղաքի ռմբակոծման արդյունքում առնվազն 47 մարդ է սպանվել, հայտնում է “Reuters”-ը: Հիմնական հարվածը Բոբ-Ամրո թաղամասի վրա է եղել, որտեղ վերջին 2 օրվա ընթացքում ավելի քան 100 մարդ է մահացել, իսկ թաղամասը գրեթե ամբողջովին ավերվել է:

Հոմսի ռմբակոծումը սկսել է փետրվարի 4-ին եւ մինչ հիմա չի դադարում: 4 օրվա ընթացքում մոտ 350 մարդ է սպանվել: Ռմբակոծության է ենթարկվել նաեւ Զաբադանի քաղաքը` Դամասկոսից 30 կմ հեռավորության վրա: Վերջին 2 օրերի ընթացքում այնտեղ զոհվել է 10 մարդ:

Ըստ միջազգային կազմակերպությունների տվյալների ` 2011-ի մարտից սկսած ավելի քան 5000 մարդ է զոհվել Սիրիայում, սակայն սրանք հին տվյալներ են, իսկ նորը ստանալու հնարավորություն չկա: “Յունիսեֆի”  տվյալներով` մահացածների զգալի մասը երեխաներ են` 384 մարդ:

Վերջին իրադարձություններից հետո Սիրիայից իրենց դեսպաններին ետ են կանչել Ֆրանսիան, Բելգիան, Իտալիան, Իսպանիան, Պարսից ծոցի արաբական երկրները, իսկ ավելի վաղ նույն քայլին էին դիմել ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան:

http://youtu.be/czjSIvkcuDY

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ