15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

357 բանտարկյալ ողջ-ողջ այրվել է /վիդեո/

Հոնդուրասի Կոմայուգայի բանտի բանտապահները կրակել են բանտարկյալների վրա, որոնք փորձել են դուրս գալ այրվող բանտախցերից, գրում է տեղի “Heraldo” պարբերականը:

Բանտում ուժեղ հրդեհ էր բռնկվել փետրվարի 15-ի գիշերը: Վերջին տվյալներով` 850 բանտարկյալներից մահացել է 357-ը: Ըստ նախնական վարկածի` հրդեհի պատճառ է դարձել բանտարկյալներից մեկի ներքնակի այրումը: Կրակն արագ տարածվել է ողջ տարածքում: Ըստ մյուս վարկածի` հրդեհի պատճառն է դարձել կարճ միացումը:

Տեսագրությունների մեջ լսվում են կրակոցներ: Ողջ մնացած բանտարկյալներից մեկը վկայել է, որ բանտապահները ոչ միայն չեն բացել խցերը կրակի տարածվելուց հետո, այլեւ կրակել են իրենց վրա, իսկ հետո պարզապես փախել` թողնելով իրենց ճաղերի ետեւում:

Բանտի պահակազորը որեւէ բացատրություն չի տվել կրակոցների կապակցությամբ: Երկրի նախագահը խոստացել է մանրամասն հետաքննություն անցկացնել եւ պատժել մեղավորներին: Ամերիկյան երկրների կազմակերպությունը հատուկ հանձնախումբ է ուղարկել Հոնդուրաս` գործի հետաքննության նպատակով:

Սա Հոնդուրասում առաջին նմանատիպ դեպքը չէ: 2004-ին Սան-Պեդրո-Սուլայի բանտի հրդեհի արդյունքում մահացել է 107 մարդ, իսկ 2003-ին Լա-Սեյբայի բանտի հրդեհը խլել է 68 մարդու կյանք:

http://youtu.be/khY9b4-AO2U

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ