20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Գերմանիայի նորընտիր նախագահ Յոահիմ Գաուկը երդվել է

Գերմանիայի նորընտիր նախագահ Յոահիմ Գաուկի  երդման արարողությունը կայացել է: Այսօր նա մասնակցել է խորհրդարանի 2 պալատների համատեղ նիստին Ռայխստագի պատմական շենքում եւ առաջին անգամ պաշտոնապես ելույթ է ունեցել որպես նախագահ, տեղեկացնում է “Российская Газета”-ն: Այսօր առավոտյան Բունդեսթաք են ժամանել խորհրդարանի 2 պալատների անդամները, քաղաքական այլ գործիչներ, հյուրեր եւ, իհարկե, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Արարողությունն սկսվել […]

Սերբ մարդակերները ձերբակալված են

Մադրիդի ոստիկանությունը քրեական գործ է  հարուցել սերբական հանցավոր խմբի դեմ: Նրա անդամները մեղադրվում են մարդկանց սպանելու եւ նրանց ուտելու մեջ, տեղեկացնում է “Утро.ru”-ն: Ոստիկանության տվյալներով` 37-ամյա Միլան Յուրիշիչը մեղադրվել է “Զեմունի կլան” խմբավորման իր մեղսակիցներից մեկից փող գողանալու մեջ: Նա փորձել է թաքնվել Մադրիդում, սակայն նրան գտել են եւ ծեծելով սպանել: Պարզվել է, որ սպանությունից […]

ՆԱՏՕ-ի գագաթաժողովը կհետաձգեն, որպեսզի Պուտինին “նեղություն չպատճառեն”

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ-երկրների գագաթաժողովը, որը տեղի կունենա մայիսի վերջին Չիկագոյում, կկայանա առանց ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի, որը չի կարող մասնակցել գագաթաժողովին` Ռուսաստանում ներքաղաքական խնդիրների պատճառով: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի պետքարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը` առանց մեկնաբանելու վերջերս տարածված լուրերն այն մասին, որ հանդիպումը հնարավոր է` չկայանա ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության հետ կապված  չլուծված հարցերի պատճառով, […]

Հրեական դպրոցի աշակերտներին սպանած ահաբեկչին սպանել են ոստիկանները

Թուլուզցի ահաբեկիչ Մուհամեդ Մերան սպանվել է ոստիկանների կազմակերպած գրոհի ընթացքում: Այդ մասին հաղորդում է “AFP”-ը: Հատուկ նշանակման ջոկատները որոշել են ներխուժել նրա տուն այն բանից հետո, երբ նա մի քանի ժամ շարունակ կապի մեջ չի եղել: Շինության ներսում ոստիկանությունը փոխհրաձգություն է  սկսել ահաբեկչի հետ, որի ընթացքում 3 ոստիկան է վիրավորվել, որոնցից մեկի վիճակը ծանր է: […]

Օբաման կհանդիպի Էրդողանի հետ

Սեուլ կատարելիք այցի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կայցելի նաեւ 2 Կորեաների միջեւ գտնվող ապառազմականացված գոտին: Այցը կկայանա մարտի 25-ին, իսկ մարտի 26-ին տեղի կունենա գագաթաժողով` միջուկային անվտանգության հարցերի շուրջ: Օբաման կհանդիպի իր ռուս կոլեգա Դմիտրի Մեդվեդեւի, ինչպես նաեւ ԿԺՀ-ի ղեկավար Խու Ցզինտաոյի հետ, հաղորդում է “РИА Новости”-ն: Նախատեսված է նաեւ հանդիպում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ […]

Քլինթոնների անունով կկոչվի նրանց հարազատ նահանգի օդանավակայանը

Ամերիկյան Արքանզաս նահանգի Լիթլ-Ռոք քաղաքի ղեկավարությունը որոշել է օդանավակայանը կոչել  նահանգի ամենահայտնի 2  բնակիչների` Բիլլ եւ Հիլլարի Քլինթոնների անուններով: Այս քայլով քաղաքի իշխանությունները ցանկանում են իրանց հարգանքն ու երախտագիտությունն արտահայտել ԱՄՆ-ի ամենահայտնի քաղաքական ընտանիքներից մեկին, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը: Արքանզասի 65-ամյա բնակիչ Բիլլ Քլինթոնը մինչ 1992-ին եւ 96-ին ԱՄՆ-ի նախագահ դառնալը երկու անգամ զբաղեցրել է Արքանզասի […]

Գերմանիայի հայերին անհրաժեշտ է ողջ հայության աջակցությունը` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

Գերմանիայի դաշնային կանցլերը գաղափարներ է հավաքում հաջորդ օրենսդրության համար: Ընդ որում` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դրա ժխտման դեմ հանդես գալու  Գերմանիայի հայերի առաջարկը ներկա պահին երրորդ տեղում է հազարավոր առաջարկների թվում, հաղորդում է “Nouvelles d`Arménie”-ն: Այդ տեղը պահպանելու եւ հետագա առաջընթաց ապահովելու համար Գերմանիայի հայերին հարկավոր են ողջ հայության ձայները, հատկապես որ Գերմանիայում այնքան էլ […]

Սիրիայի վերաբերյալ նոր բանաձեւը վերջապես “մոտեցրել” է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիրքորոշումները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեխանիկորեն ընդունել է Սիրիայում իրավիճակը կարագավորելու մասին դիմումը, որը կազմվել է ՄԱԿ-Ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի առաջարկած կարգավորման ծրագրի համաձայն: Ի տարբերություն բանաձեւի` այս փաստաթուղթն իրավաբանական ուժ չունի, որը կարող է պարտավորեցնել կատարել ամրագրվածը: Սակայն հաշվի առենլով այն փաստը, որ երկար ամիսներ Ռուսաստանն ու Չինաստանը հակամարտում էին ԱԽ-ի մյուս անդամների […]

Հրեական դպրոցի աշակերտներին սպանած ահաբեկիչը բանտարկյալ է եղել Աֆղանստանում

Տղամարդուն, ով մեղադրվում է Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում իրագործած մի շարք հրեշավոր սպանությունների, այդ թվում` հրեական դպրոցի աշակերտների սպանությունների մեջ, ճանաչել է աֆղանական Կանդագար քաղաքի բանտապետը, հաղորդում է “Reuters”-ը: Նա վկայել է, որ Մուհամեդ Մերահը բանտարկյալներից մեկն է եղել, ում հաջողվել է փախչել: Բանտապետը պատմել է, որ Մերահը ձերբակալվել է 2007-ին` ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով: Նրան դատապարտել […]

Իտալացիներն այսօր նշում են Ծառի օրը

Իտալիայում ամեն տարի մարտի 21-ին նշում են Ծառի օրը: Սա աստվածային բնության հետ մարդու միաձուլման տոնն է, որը տարբեր ժողովուրդներ նշել են անհիշելի ժամանակներից: Իտալիայում առաջին անգամ այս տոնը նշել են 1898-ին կրթության նախարար Գվիդո Բաչելլիի նախաձեռնությամբ: 1923-ին որոշվեց տոնին պաշտոնապես ավանադական  բնույթ հաղորդել եւ այն հաստատել Իտալիայի անտառային օրենքում: Երկրի բնակիչներին դուր եկավ առաջարկը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի