05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ցյուրիխի դատախազությունը Հայոց ցեղասպանությունը ժխտած Էգեմեն Բաղըշի դեմ դատական գործ սկսելու որոշումը կհայտնի ապրիլի սկզբին

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի գլխավոր դատախազ Քրիստին Բրաունշվեյգը թուրքական “Doğan” գործակալությանը հայտնել է, որ Ցյուրիխի կանտոնի դատախազությունն ավարտել է Հայոց ցեղասպանությունը ժխտած Թուրքիայի` Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դեմ սկսած նախնական հետաքննությունը: Այժմ գործն ուղարկվել է Շվեյցարիայի արտգործնախարարություն, որպեսզի պարզ դառնա` նրա դեմ դատական գործ բացել, թե` ոչ:

Շվեյցարիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Համաշխարհային տնտեսական ֆորումին Դավոս ժամանած օտարերկրացի բոլոր կառավարական մարմիններն էլ ունեն անձեռնմխելություն, սակայն, հարկ եղած դեպքում, դա կարելի է չեղյալ համարել` հավելելով, որ Բաղըշի դեմ դատական գործ սկսելու որոշումը ոչ թե արտգործնախարարությունը պետք է կայացնի, այլ դատական մարմինները:

Ցյուրիխի դատախազությունը հավանաբար իր որոշումը կհայտնի ապրիլի սկզբին: Մինչ այդ Թուրքիայի արտգործնախարարությունը ջանք չի խնայում` հայտնելու Շվեյցարիայի արտգործնախարարությանը, որ Բաղըշը դիվանագիտական անձեռնմխելություն ունի:

Հիշեցնենք, որ Էգեմեն Բաղըշը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ավարտից հետո ասել էր, թե ինքը Հայոց ցեղասպանության ժխտումը հանցանք համարող երկրում էլ կարող է ասել, որ ցեղասպանություն չի եղել, ինչից հետո էլ Ցյուրիխի կանտոնի դատախազությունը նրա դեմ հետաքննություն սկսեց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ