08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

“Ժողովրդավարությունը նավթից թանկ է”. չեխահայ համայնքն Ալիեւին բողոքի ակցիայով է դիմավորել /վիդեո/

Ապրիլի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Պրահա այցելության մեկնարկի օրը նշանավորվեց նաեւ այցի ընթացքում չեխահայ համայնքի կազմակերպած բողոքի ակցիայով: Չնայած Պրահայում տեղացող հորդառատ անձրևին, չեխահայ համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ բողոքի ցույց էին կազմակերպել Ալիեւի կեցավայրի առջեւ եւ պարզել էին “Ալիեւը բռնակալ է”, “Ժողովրդավարությունը նավթից թանկ է”, “Հայատյացությունը Ադրբեջանի քաղաքականությունն է” եւ նման այլ կարգախոսներով […]

Սարկոզին մտադիր է “ոսկե կանոն” ամրագրել Սահմանադրության մեջ

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին խոստացել է, որ վերընտրվելու դեպքում կդադարեցնի երկրի  բոլոր ներդրումները Եվրամիության ընդհանուր բյուջե, հաղորդում է  “AFP”-ը: Սարկոզին բացատրել է, որ այդ քայլով Ֆրանսիան տարեկան կխնայի մոտ 600 մլն եվրո: Բացի այդ, Սարկոզին խոստացել է նաեւ, որ եթե կրկին զբաղեցնի նախագահի պաշտոնը, ապա մի քանի ամսվա ընթացքում Սահմանադրության մեջ նոր օրենք կամրագրի, որը […]

Հռոմի պապը մեղադրել է ավստրիացի հոգեւորականներին

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը “ինչ-որ մի եվրոպական երկրի” քահանաներին մեղադրել է անհնազանդության մեջ` կանանց ձեռնադրել թույլատրելու կոչի համար, տեղեկացնում է “ANSA” իտալական գործակալությունը: Նման կոչով 2011-ին հանդես են եկել ավստրիացի հոգեւորականները` Հելմութ Շուլերի գլխավորությամբ, որոնց հետագայում միացել էին Գերմանիայի, Բելգիայի եւ Իռլանդիայի հոգեւորականները: Բենեդիկտոս 16-րդը հիշեցրել է, որ դեռեւս Հովհաննես Պողոս 2-րդն է հայտարարել կանանց […]

Շիրակն այդպես էլ չներեց Սարկոզիին

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը ապրիլի վերջին կայանալիք նախագահական ընտրություններին կքվեարկի ոչ թե գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի օգտին, այլ նրա հիմնական մրցակից, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի: Հարկ է նշել, որ նախկին նախագահը մեծ հարգանք ունի Ֆրանսիայում, եւ ֆրանսիացիների մեծ մասը լսում են նրա կարծիքը, տեղեկացնում է “Российская Газета”-ն: Ինչպես գրում է իտալական մամուլը, ֆրանսիական քաղաքականության 79-ամյա […]

Ամբողջ հարցը նավթի, մենթալիտետի եւ Պուտինի վերադարձի մեջ է

Վերջերս ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական կուսակցության ֆավորիտ Միթ Ռոմնին հայտարարել էր, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի “համար առաջին աշխարհաքաղաքական թշնամին է”: “The Chicago Tribune” պարբերականը նշում է, որ Ռոմնիի հայտարարությունը բավականին հինավորված է, քանի որ Ռուսաստանն իրոք ոչ  մի հնարավորություն բաց չի թողնում ամերիկյան արտաքին քաղաքական դաշտում խոչընդոտներ ստեղծելու համար: “Ռուսաստանը` մեր հին թշնամին, կրկին դառնում է […]

Ձնաբքի պատճառով Մոսկվայում ինքնաթիռները վայրէջք չեն կատարում

Մոսկվայի օդանավակայաններում ինքնաթիռները վայրէջք չեն կատարում ձնաբքի պատճառով: Տասնյակ չվերթներ Դոմոդեդովոյում եւ Վնուկովոյում փոխանցվել են վայրէջք կատարելու Նիժնի Նովգորոդում, տեղեկացնում է ” Life News”-ը: Արդեն 5 ինքնթիռ այնտեղ վայրէջք են կատարել, սպասվում են եւս մի քանիսը: Ավելի քան 400 մարդ սպասում են Մոսկվա թռիչքին: Թռիչքային ուղիների վրա աշխատում է ձյուն մաքրող տեխնիկան: Հերթապահում են շտապ […]

Մոսկվայում բռնկված հրդեհի գործով հայ է ձերբակալվել

Մոսկվայի Կաչալովո շուկայի տարածքում բռնկված հրդեհի արդյունքում զոհված միգրանտ աշխատողներից 11-ի դիակների ինքնությունը հաջողվել է պարզել դատաբժշկական փորձաքննության արդյունքում: Նրանցից 10-ը Ուզբեկստանի քաղաքացիներ են, մեկը` Տաջիկստանի: Եւս 6 դիակների ինքնությունն առայժմ չի հաջողվել պարզել: Այս մասին հաղորդում է “Московский комсомолец”-ը: Զանգվածային մահվան գործով ձերբակալվել են 57-ամյա մոսկվացի “Ստարտ-2” ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Լիկովը եւ “Ալբասետ” ՍՊԸ-ի […]

ԱՄՆ-ում շարունակվում են նախընտրական կրքերը. Միթ Ռոմնին եռակի հաղթանակ է տոնում

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին հանրապետական կուսակցության մրցապայքարի շրջանակներում Մերիլենդ, Վիսկոնսին նահանգներում եւ Կոլումբիա դաշնային շրջանում, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը, անցկացված փրայմերիզներում առաջատարն է, տեղեկացնում է “BBC”-ն: Վիսկոնսինում Ռոմնիից այնքան էլ ետ չի մնացել նրա հիմնական մրցակից Ռիկ Սանտորումը, իսկ ահա Մերիլենդում Ռոմնին ջախջախիչ հաղթանակ է գրանցել, սակայն Սանտորումը դեռեւս մտադիր […]

Մոսկվայի շուկայի մոտ բռնկված հրդեհի արդյունքում 17 մարդ է զոհվել /վիդեո/

Մոսկվայի Վարշավյան մայրուղու վրա գտնվող Կաչալովո շուկային կից գտնվող փակ տարածքում տեղի ունեցած հրդեհի պատճառով 17 մարդ է մահացել, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Այրված տարածքի մակերեսն ընդամենը 50 քառակուսի մետր է, սակայն ներսում մնացած մարդկանց փրկելու համար փրկարարները ստիպված են եղել փլուզել շինության պատերը, քանի որ բաց մուտքեր չեն եղել, իսկ փոքրիկ պատուհանները երկաթե ճաղերով […]

Կալիֆորնիայում եւս հայտնվել է “թուլուզյան հրաձիգ”

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Օուքլենդ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել “Oikos University” կրոնական դպրոցից դուրս եկող մարդկանց վրա, հաղորդում է “Утро.ru”-ն: Արդյունքում 5 մարդ է զոհվել, եւս 2-ը` մահացել են հիվանդանոցում: 7 մարդու սպանության մեջ մեղադրանքով ձերբակալվել է 43-ամյա կորեացի Կո Վանը: Նա Կորեայի քաղաքացի է , սակայն մշտական բնակություն է հաստատել Օուքլենդում: Ոստիկանությունը հայտնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված