Կործանիչ ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա /վիդեո/
Ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա ամերիկյան Վիրջինիա Բիչ քաղաքում: Ինչպես տեղեկացնում է “Associated Press”-ը, տուժել է 7 մարդ, եւս 3-ն անհայտ կորած են համարվում:
Քաղաքին մոտ ռազմական բազա է տեղակայված, որտեղից էլ փորձել է թռիչք կատարել ինքնաթիռը, որը կառավարելիս է եղել ուսուցման կուրս անցնող երիտասարդ օդաչուն, չնայած նրա կողքին փորձառու հրահանգիչ է եղել:
Ըստ նախնական տվյալների` վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է: Ընկնելուց առաջ ինքնաթիռը մեծ քանակությամբ վառելանյութ է թափել, սակայն առայժմ հայտնի չէ` ինչ պատճառով է դա տեղի ունեցել: Հնարավոր է, որ շարժիչի հետ կապված խնդիրներ են եղել:
Փրկարարները հայտնել են, որ ընդհանուր առմամբ 40 բնակարան է տուժել: Վիրջինիայի նահանգապետը խոստացել է բոլոր տուժածներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: Նրա խոսքով` հրաշք է, որ զոհեր չեն եղել:
http://youtu.be/6hW80EH05EY