28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Շիրակն այդպես էլ չներեց Սարկոզիին

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը ապրիլի վերջին կայանալիք նախագահական ընտրություններին կքվեարկի ոչ թե գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի օգտին, այլ նրա հիմնական մրցակից, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի: Հարկ է նշել, որ նախկին նախագահը մեծ հարգանք ունի Ֆրանսիայում, եւ ֆրանսիացիների մեծ մասը լսում են նրա կարծիքը, տեղեկացնում է “Российская Газета”-ն:

Ինչպես գրում է իտալական մամուլը, ֆրանսիական քաղաքականության 79-ամյա “պատրիարքը” շատ վիրավորված է Սարկոզիից եւ անընդհատ կրկնում է նույն արտահայտությունը. “Նա (Նիկոլա Սարկոզին) շատ վատ է խոսում եւ հիշում իմ մասին”: Հենց անձնական շարժառիթներն են Շիրակին դրդում քվեարկել Օլանդի օգտին, այլ ոչ թե վերջինիս հանդեպ համակրանքը:

2 քաղաքական գործիչների միջեւ անհամաձայնություններն սկսվել են դեռեւս 1990-ականների կեսերին: Իր քաղաքական կարիերայի ընթացքում Սարկոզին հաճախակի էր այցելում Շիրակի նստավայրը եւ արժանացել էր նախագահի կնոջ եւ դստեր համակրանքին: Ֆրանսիական  դեղին մամուլը դեռ այն ժամանակ էր գրում “կայծի” մասին, որ առաջացել էր նախագահի դստեր եւ Ֆրանսիայի ՆԳ ապագա նախարարի, իսկ այն ժամանակ` ոչ մեծ ֆրանսիական քաղաքի քաղաքապետի միջեւ:

Թշնամությունն սկսվեց 1995-ին, երբ Սարկոզին` Շիրակի համար շատ անսպասելիորեն, նախագահական ընտրությունների ժամանակ աջակցեց Ֆրանսիայի վարչապետ Էդուար Բալադյուրին: Սակայն նա պարտվեց, իսկ Շիրակը որոշեց “վրեժխնդիր լինել” Սարկոզիից` զրկելով նրան պաշտոններից եւ խզելով նրա հետ անձնական հարաբերությունները: Շիրակը երկար ժամանակ չէր կարողանում ներել Սարկոզիին դավաճանությունը: Եվ, կարծես թե, մինչ այժմ  էլ չի ներել, չնայած այն փաստին, որ այդ ժամանակվանից նրանք պարբերաբար հրապարակայնորեն քննադատում են միմյանց:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ