08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ եւ ՌԴ նախագահներին “մատնել” է խոսափողը

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նաախագահի ամենահավանական թեկնածուն` Միթ Ռոմնին, Վաշինգտոնի գլխավոր քաղաքական թշնամի է անվանել Ռուսաստանին: Նրա խոսքով` ՌԴ-ի հետ հարաբերությունների “վերաբեռնումը”, որը ժամանակին Օբամայի վարչակազմն էր ցանկանում անել, չգործեց, հաղորդում է “Коммерсанть.ru”-ն: Ռոմնին պնդում է, որ Մոսկվան շարունակում է հակաամերիկյան քաղաքականությունը` “միություն կազմելով համաշխարհային արենայում ամենավատ գործող դեմքերի” հետ, ինչպիսիք են  Սիրիան  եւ Իրանը: Հանրապետականների […]

Այսօր թատրոնի միջազգային օրն է

Այսօր թատրոնի միջազգային օրն է: Այն նշվում է 1961-ից` Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի նախաձեռնությամբ: “Թատրոն” բառը հին հունարեն “theatron” բառից է առաջացել, որը նշանակում է “վայր, որտեղ դիտում են”: Թատրոնում ավանդաբար խաղում են հիմնականում 2 ժանր` կատակերգություն եւ ողբերգություն, որոնց խորհրդանիշն են դարձել հայտնի թատրոնային դիմակները: Թատրոնը համարվում է մշակույթի ամենահին տարրերից մեկը, որը […]

Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ ՌԴ-ը 2013-ին առաջընթաց կգրանցեն ՀՀՊ հարցում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ ԱՄՆ-ի ՌԴ-ի մասնագետներն առաջիկա 9-10 ամիսների  ընթացքում կաշխատեն  հակահրթիռային պաշտպանության տեխնիկական ասպեկտների վրա, որպեսզի 2013-ին առաջընթաց ունենան այդ հարցում, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Այս հայտարարությամբ Օբաման հանդես է եկել Սեուլում, որտեղ ընթանում է ատոմային անվտանգության հարցերով գագաթաժողովը: Իր հերթին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Օբամայի հետ հանդիպումից հետո հայտարարել […]

Խիզախ ռեժիսորը հրաժարվել է 10 մլն դոլար պարգեւից /վիդեո/

Ամերիկացի կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնին, ում հաջողվեց հասնել Չելենջերի անդունդին` Մարիանյան փողրակի ամենախոր կետին, եւ հաջողությամբ վերադառնալ, ցանկանում են պարգեւատրել: Ինչպես տեղեկացնում է “CNN”-ը, նրան մտադիր են գումարային պարգեւ տալ` 10 մլն դոլարի չափով: Մինչ այս Մարիանյան փողրակ սուզվելը հաջողվել էր միայն 2 հոգու` շվեյցարացի ինժեներ Ժակ Պիկարին եւ ամերիկացի կապիտան Դոն Ուոլշին: Դա 1960-ին էր: […]

Օբաման Դավութօղլուին մատով է կանչում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպման ավարտից հետո թեժ քննարկման առիթ է դարձել Օբամայի վերաբերմունքը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հանդեպ: Օբամայի եւ Էրդողանի համատեղ մամլո ասուլիսից հետո ԱՄՆ նախագահը մատով կանչել է Դավութօղլուին` նշան անելով, որ իրենց հետեւի: Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդական-հանրապետական կուսակցության անդամները Օբամայի արարքն ընդունել են որպես վիրավորանք թուրք […]

Ոստիկանները ձերբակալել են “շիկահերների բանդային”

Բրազիլացի ոստիկանները ձերբակալել են մի կնոջ եւ 2 տղամարդու, որոնք մեղադրվում են տեղի մամուլում “Շիկահերների ավազակախումբ” անունը ստացած հանցավոր խմբի կազմակերպման մեջ: Հետաքննության տվյալներով` ձերբակալված տղամարդկանցից մեկը համակարգել է հանցավոր խմբի գործունեությունը, որի մեջ են մտնում մի քանի շիկահեր կանայք: Կիրթ եւ մի քանի լեզվի տիրապետող այս կանայք հեշտությամբ ծանոթացել են Ռիո դե Ժանեյրոյի եւ […]

Մեդվեդեւի վերջին հանդիպումն Օբամայի հետ էր, սակայն վերջինս արդեն մտածում է Պուտինի մասին

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Սեուլ` միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին մասնակցելու նպատակով, եւ արդեն հասցրել է բանակցություններ վարել իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Նախագահները զրուցել են փակ դռների ետեւում, սակայն զրույցից հետո մի քանի հայտարարություն են արել լրատվամիջոցների համար: Մասնավորապես` նրանք քննարկել են Սիրիայի իրավիճակը, ինչը ամերիկացիների խոսքով` ներկա պահին […]

Էրդողանը եւ Օբաման քննարկել են Սիրիայի դրությունը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով գտնվում է Հարավային Կորեայում միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու համար, հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, տեղեկացնում է “anspress.com”-ը: Մոտ երկու ժամ տեւած բանակցությունների ընթացքում քննարկվել են Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես` Իրանի եւ Սիրայի իրավիճակը: Օբաման եւ Էրդողանը հատկապես մեծ ուշադրություն են դարձրել Սիրիայի դրության վրա` քննարկելով […]

Բաշար Ալ-Ասադի կնոջը կարող են զրկել բրիտանական քաղաքացիությունից` իբրեւ ահաբեկչի

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը միջոցներ է փնտրում` Սիրիայի առաջին տիկնի Ասմա Ալ-Ասադին բրիտանական քաղաքացիությունից զրկելու, գրում է “Daily Telegraph”-ը: Իշխանությունները կարող են օգտագործել ներգաղթի բրիտանական օրենսդրության հոդվածներից մեկը, որը թույլ է տալիս զրկել քաղաքացիությունից այն դեպքում, երբ տվյալ մարդը վտանգ է ներակայցնում հանրության համար: Սակայն մասնագետները նշում են, որ նման քայլ ձեռնարկելու կոչ է […]

Ցյուրիխի դատախազությունը Հայոց ցեղասպանությունը ժխտած Էգեմեն Բաղըշի դեմ դատական գործ սկսելու որոշումը կհայտնի ապրիլի սկզբին

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի գլխավոր դատախազ Քրիստին Բրաունշվեյգը թուրքական “Doğan” գործակալությանը հայտնել է, որ Ցյուրիխի կանտոնի դատախազությունն ավարտել է Հայոց ցեղասպանությունը ժխտած Թուրքիայի` Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դեմ սկսած նախնական հետաքննությունը: Այժմ գործն ուղարկվել է Շվեյցարիայի արտգործնախարարություն, որպեսզի պարզ դառնա` նրա դեմ դատական գործ բացել, թե` ոչ: Շվեյցարիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Համաշխարհային տնտեսական ֆորումին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված