05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ եւ ՌԴ նախագահներին “մատնել” է խոսափողը

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նաախագահի ամենահավանական թեկնածուն` Միթ Ռոմնին, Վաշինգտոնի գլխավոր քաղաքական թշնամի է անվանել Ռուսաստանին: Նրա խոսքով` ՌԴ-ի հետ հարաբերությունների “վերաբեռնումը”, որը ժամանակին Օբամայի վարչակազմն էր ցանկանում անել, չգործեց, հաղորդում է “Коммерсанть.ru”-ն:

Ռոմնին պնդում է, որ Մոսկվան շարունակում է հակաամերիկյան քաղաքականությունը` “միություն կազմելով համաշխարհային արենայում ամենավատ գործող դեմքերի” հետ, ինչպիսիք են  Սիրիան  եւ Իրանը:

Հանրապետականների ֆավորիտ Ռոմնին անդրադարձել է այս թեմային` նախագահ Օբամայի` Սեուլում ասած խոսքերից հետո, որը պատահաբար լսել էին լրագրողները: Երբ Օբամայի եւ Մեդվեդեւի բանակցություններից հետո թույլատրել են լրագրողների մուտքը, 2 նախագահները դեռեւս մտքեր փոխանակելիս են եղել` միացրած խոսափողները չնկատելով: Խոսքը ԱՄՆ-ի ՀՀՊ-ան մասին է եղել, որը Մոսկվայի անհանգստության պատճառն է դարձել: Օբաման Մեդվեդեւին հայտնել է, որ աշնանը կայանալիք ընտրությունների պատճառով ինքը չի կարող “ազատ գործել”, սակայն դրանից հետո ինքն ազատորեն երկխոսություն կվարի Մոսկվայի հետ ՀՀՊ-ան խնդրի շուրջ: Օբաման նաեւ խնդրել է նույնը փոխանցել նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հանրապետականներն այս հայտարարությունը համարել են “պետությանը դավաճանելուն” հավասար արարք: “Օբաման ազդանշան է տվել, որ պատրաստ է զիջել Ռուսաստանին: Ամերիկացիներն իրավունք ունեն իմանալու` էլ որ ոլորտներում է նա իրեն “ազատ զգալու”, եթե վերընտրվի,”-հայտարարել է Ռոմնին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ