Այսօր թատրոնի միջազգային օրն է
Այսօր թատրոնի միջազգային օրն է: Այն նշվում է 1961-ից` Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի նախաձեռնությամբ:
“Թատրոն” բառը հին հունարեն “theatron” բառից է առաջացել, որը նշանակում է “վայր, որտեղ դիտում են”: Թատրոնում ավանդաբար խաղում են հիմնականում 2 ժանր` կատակերգություն եւ ողբերգություն, որոնց խորհրդանիշն են դարձել հայտնի թատրոնային դիմակները:
Թատրոնը համարվում է մշակույթի ամենահին տարրերից մեկը, որը դեռեւս մ.թ.ա. 2500-ին է հայտնի եղել մարդկությանը: Թատրոնի առաջին ներկայացումը կայացել է Հին Եգիպտոսում, որի սյուժեի համար թեմա է հանդիսացել Օսիրիս աստծու պատմությունը` եգիպտական դիցաբանությունից:
Հին Հունաստանում թատրոնը ձեւավորվեց իբրեւ մշակույթ, առանձնացան ողբերգության եւ կատակերգության հստակ սահմանումները, ինչպես նաեւ թատրոնային այլ ուղղությունները: Հին հույները եւս թատրոնում օգտագործում էին դիցաբանական թեմաները: