30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Քլինթոնների անունով կկոչվի նրանց հարազատ նահանգի օդանավակայանը

Ամերիկյան Արքանզաս նահանգի Լիթլ-Ռոք քաղաքի ղեկավարությունը որոշել է օդանավակայանը կոչել  նահանգի ամենահայտնի 2  բնակիչների` Բիլլ եւ Հիլլարի Քլինթոնների անուններով: Այս քայլով քաղաքի իշխանությունները ցանկանում են իրանց հարգանքն ու երախտագիտությունն արտահայտել ԱՄՆ-ի ամենահայտնի քաղաքական ընտանիքներից մեկին, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը:

Արքանզասի 65-ամյա բնակիչ Բիլլ Քլինթոնը մինչ 1992-ին եւ 96-ին ԱՄՆ-ի նախագահ դառնալը երկու անգամ զբաղեցրել է Արքանզասի նահանգապետի պաշտոնը: 64-ամյա Հիլլարի Քլինթոնը ծնվել է Իլինոյսում, սակայն ամուսնությունից հետո տեղափոխվել է Արքանզաս: Ամուսնու քաղաքական կարիերայի ավարտից հետո նա սկսեց իր կարիերան` սենատոր ընտրվելով Նյու Յորք նահանգի կողմից: 2008-ի նախագահական ընտրությունների մրցապայքարում Հիլլարի Քլինթոնը Սպիտակ տան այժմյան ղեկավար Բարաք Օբամայի գլխավոր մրցակիցն էր` Դեմոկրատական կուսակցության կողմից  միասնական թեկնածու առաջադրվելու համար: Ընտրություններում հաղթանակելուց հետո նախագահն առաջարկեց Քլինթոնին զբաղեցնել ԱՄՆ-ի Պետքարտուղարի պաշտոնը:

Քլինթոն ամուսինները շնորհակալություն են հայտնել քաղաքային իշխանություններին իրենց նման պատվի արժանացնելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ