20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Օբաման կհանդիպի Էրդողանի հետ

Սեուլ կատարելիք այցի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կայցելի նաեւ 2 Կորեաների միջեւ գտնվող ապառազմականացված գոտին: Այցը կկայանա մարտի 25-ին, իսկ մարտի 26-ին տեղի կունենա գագաթաժողով` միջուկային անվտանգության հարցերի շուրջ:

Օբաման կհանդիպի իր ռուս կոլեգա Դմիտրի Մեդվեդեւի, ինչպես նաեւ ԿԺՀ-ի ղեկավար Խու Ցզինտաոյի հետ, հաղորդում է “РИА Новости”-ն:

Նախատեսված է նաեւ հանդիպում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սպասվում է, որ նրանք կքննարկեն Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում զարգացող իրադարձությունները, ինչպես նաեւ Իրանի միջուկային խնդիրները:

Օբաման մտադիր է նաեւ այցելել ամերիկյան ռազմական բազան: Հարավային Կորեայում գրեթե 30 հազար ամերիկացի զինծառայողներ կան:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ