15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Նյու Յորքը “բուժում է վերքերը” /վիդեո/

“Սենդի” փոթորիկը Նյու Յորքից շարժվել է դեպի երկրի ավելի խորքը եւ Կանադայի կողմը: Նախնական տվյալներով` ԱՄՆ-ի 17 նահանգներում փոթորկի զոհն է դարձել 50 մարդ: Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտնել է, որ միայն “Մեծ խնձորի քաղաքում” 18 մարդ է մահացել, չնայած նրանց թիվը շարունակում է աճել: Փրկարարներն սկսել են աշխատել քաղաքի ամենից շատ ջրով հեղեղված […]

Հունգարիան որոշել է պարտքերը մարել օտարերկրյա քաղաքացիների միջոցով

Հունգարիայի իշխանություններն առաջարկում են մշտական բնակչի կարգավիճակ տրամադրել այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր 250 հազար եվրո արժողությամբ պարտատոմսեր կգնեն, տեղեկացնում է “The Wall Street Journal”-ը: Օրինագիծը, որը երկրին կօգնի մարել պետական պարտքը, առաջարկել է իշխող “Ֆիդես” կուսակցության պատգամավորների կողմից: Առաջարկությունը քննադատության է արժանացել Եվրամիության անդամների կողմից: Եվրոպացի քաղաքական գործիչներն այն անվանել են ԵՄ անդամության “շահագործում” եւ կարծիք […]

Հոկտեմբերի 31-ին անգլալեզու երկրներում տոնում են Հելոուինը /վիդեո/

Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է թերեւս ամենաուրախ տոներից մեկը` Հելոուինը: Այն ժամանակակից տոն է համարվում, սակայն հին ծագում ունի եւ սկիզբ է առել ներկայիս Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի տարածքում: Այն տոնում են հոկտեմբերի 31-ին` ինչպես ընդունված է համարել` բոլոր սրբերի օրվա նախօրեին: Հելոուինն ավանդաբար նշվում է անգլալեզու երկրներում, չնայած պաշտոնապես ազատ օր չի […]

Հանրապետական նահանգապետը գովաբանել է դեմոկրատ Օբամային /վիդեո/

Նյու Ջերսիի հանրապետական նահանգապետ Քրիս Քրիստին իր երախտագիտությունն է հայտնել դեմոկրատ նախագահ Բարաք Օբամային “Սենդի” փոթորիկի հետեւանքները լիկվիդացնելու աշխատանքներին օգնելուն համար, հաղորդում է “AFP”-ը: Բացի այդ, մեկ այլ հանրապետական` Միթ Ռոմնին, եւս շնորհակալություն է հայտնել նախագահ Օբամային. “Ես ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել նախագահին մեր խնդիրների հանդեպ ցուցաբերած ուշադրության համար”: Հանրապետական “Fox News”  հեռուստաալիքի հաղորդավարներից […]

Մալազիայում գտել են Էյնշտեյնի նմանակ կապկին /ֆոտո/

Մալազիայի Ազգային պարկում ապրում է ամերիկյան փոքրիկ կապիկ, որը շատ նման է Հարաբերականության տեսության հեղինակին: Այդ հրաշքին լուսանկարել է 66-ամյա ֆիզիկոս Միխայիլ Նազարովը, ով նշել է, որ կապիկի ճակատի վրա կան ճիշտ նույնպիսի ճաղատ մասեր եւ բազմաթիվ կնճիռներ, ինչպես եւ Ալբերտ Էյնշտեյնի մոտ, գրում է “утро.ру”-ն: “Առաջին բանը, որ ես մտածեցի, երբ տեսա կապիկին, այն […]

Օբամայի նախընտրական շտաբը “բին Լադենից” նվիրատվություն է ընդունել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբը նվիրատվություն է ստացել սպանված ահաբեկիչ Ուսամա բին Լադենի անունից, գրում է “WorldNetDaily”-ը: Իրականում գումարն ուղարկել են “WND” կայքի լրագրողները պակիստանյան սերվերից` ցույց տալու համար, որ Օբաման նվիրատվություններ է  ստանում արտասահմանից, ինչը, սակայն, արգելված է: Նրանց հաջողվել է Օբամայի շտաբին  2 անգամ ոչ մեծ գումարներ ուղարկել: “Գործունեության տեսակը” բաժնում լրագրողները […]

Բեռլինում հայերն ու ալեւիները բոյկոտելու են Էրդողանի դեմ

Վաղը հազարավոր ցուցարարներ պատրաստվում են բոյկոտել  Թուրքիայի վարչապետի այցը Բեռլին: “Այսուհանդերձ, երբ Էրդողանն իր ոտքը դնի գերմանական հողի վրա, մենք բոյկոտելու ենք նրա այցի դեմ”, -նման հայտարարություն է տարածել Գերմանիայի ալեւիների համայնքի գլխավոր քարտուղար Ալի Դողանը եւ նշել, որ ալեւիական համայնքը դուրս է գալու փողոց: Հայերը եւս վաղը ցույցի են դուրս գալու: Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը […]

Բոլորը գոհ են, բացի Տիմոշենկոյից

Ուկրաինայի նոր Գերագույն ռադան շատ “բուռն”, սակայն անվնաս կլինի գործող իշխանությունների` Ռեգիոնների կուսակցության համար, որը, ըստ նախնական տվյալների, պահպանել է մեծամասնությունը խորհրդարանում, հաղորդում է “НТВ” հեռուստաալիքը: Ավելին, կուսակցությունը կարող է նույնիսկ խորհրդարան տանել իր նոր կողմնակիցներին, որոնց թվում է նաեւ հայտնի երգչուհի Տաիսիա Պովալին: Մյուս հայտնի ուկրաինուհու` Յուլիա Տիմոշենկոյի բացակայության պատճառով “Батькивщина” կուսակցությունը 2-րդ տեղում […]

Հաղորդավարի վրա բենզին են լցրել եւ այրել ուղիղ եթերում /ֆոտո/

Բոլիվիայի  “Radio Popular” ռադիոկայանի հաղորդավար Ֆեռնանդո Վիդալին այրել են ուղիղ եթերում, գրում է  “Los Tiempos”-ը: Ռադիոկայանի աշխատակիցների խոսքով` ուղիղ եթերի ժամանակ ստուդիա են ներխուժել դիմակավոր 4 անձինք, որոնք Ֆեռնանդոյի վրա բենզինն են լցրել եւ այրել նրան: Արդյուքնում Վիդալը եւ նրա գործընկերը լուրջ այրվածքներով հոսպիտալացվել են: Հարձակվողները ստուդիա են նետել նաեւ պայթուցիկ նյութերով լի շշեր: Հարձակման պահին Վիդալը […]

“Սենդի” փոթորիկն ԱՄՆ-ում 11 մարդու կյանք է խլել /վիդեո/

Արեւադարձային “Սենդի” փոթորիկն առնվազն 11 մարդու կյանք է խլել ԱՄՆ-ի Նյու Յորք, Նյու Ջերսի, Արեւմտյան Վիրջինիա, Հյուսիսային Կարոլինա, Փենսիլվանիա նահանգներում, եվս մեկ կին զոհվել է Կանադայի Տորոնտո քաղաքում գովազդային վահանակների ընկնելու պատճառով, հաղորդում է  “AFP”-ը: Մանհեթենի էներգոմատակարարման  “Consolidated Edison” ընկերության շենքում 19 աշխատակից է մնացել` ջրի կուտակման պատճառով, բացի այդ կարճ միացման պատճառով շենքում նաեւ պայթյուն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված