22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Օբամայի նախընտրական շտաբը “բին Լադենից” նվիրատվություն է ընդունել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբը նվիրատվություն է ստացել սպանված ահաբեկիչ Ուսամա բին Լադենի անունից, գրում է “WorldNetDaily”-ը: Իրականում գումարն ուղարկել են “WND” կայքի լրագրողները պակիստանյան սերվերից` ցույց տալու համար, որ Օբաման նվիրատվություններ է  ստանում արտասահմանից, ինչը, սակայն, արգելված է:

Նրանց հաջողվել է Օբամայի շտաբին  2 անգամ ոչ մեծ գումարներ ուղարկել: “Գործունեության տեսակը” բաժնում լրագրողները գրել են “ահաբեկիչների հանգուցյալ առաջնորդ”, իսկ “աշխատավայրի” բաժնում` “Ալ Քաիդա”: Հեռախոսի համարի բաժնում նրանք գրել են Սպիտակ տան հեռախոսահամարը, ինչպես նաեւ էլեկտրոնային հասցե են հորինել` [email protected]:

“WND”-ի խմբագրությունը եզրակացրել է, որ Օբամայի կայքը չի կարող պարզել` որտեղից են գալիս տվյալները: Ընդ որում, Օբամայի շտաբը հրաժարվում է բացահայտել այն հովանավորների տվյալները, ովքեր 200 դոլարից քիչ նվիրատվություններ են անում: Լրագրողները հայտարարել են, որ դիմում են պատրաստում Օբամայի համար անօրինական նվիրատվությունների մասին, որը կհանձնեն ՀԴԲ-ին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ