12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հոկտեմբերի 31-ին անգլալեզու երկրներում տոնում են Հելոուինը /վիդեո/

Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է թերեւս ամենաուրախ տոներից մեկը` Հելոուինը: Այն ժամանակակից տոն է համարվում, սակայն հին ծագում ունի եւ սկիզբ է առել ներկայիս Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի տարածքում: Այն տոնում են հոկտեմբերի 31-ին` ինչպես ընդունված է համարել` բոլոր սրբերի օրվա նախօրեին:

Հելոուինն ավանդաբար նշվում է անգլալեզու երկրներում, չնայած պաշտոնապես ազատ օր չի համարվում: 20-րդ դարի վերջում` ամերիկանացման եւ գլոբալիզացիայի ժամանակաշրջանում Հելոուինն սկսեցին տոնել նաեւ ոչ անգլալեզու, ինչպես նաեւ ԱՊՀ երկրներում:

Հելոուին” բառն առաջին անգամ օգտագործվել է 16-րդ դարում: Այդ առաջացել է “All-Hallows-Even”` “բոլոր սրբերի նախօրե” արտահայտության կրճատումից: Ավանդաբար այս օրը համարվում է միակ օրը տարվա մեջ, երբ մահացածների հոգիները կարող են վերադառնալ երկիր:

Տոնը շատ խորհրդանիշեր ունի, որոնցից ամենահայտնին մոմով լուսավորված դդումն է, որը կոչվում է Ջեքի լապտեր: Սովորույթը գալիս է կելտերից, որոնք նման լապտերներ էին պատրաստում հոգիների համար, որպեսզի նրանք չմոլորվեն: Հելոուինը սովորաբար նշում են սարսափ ֆիլմերի հերոսների հագուստներով: Տոնի ավանդական գուները սեւը եւ նարնջագույնն են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ