16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Գունային փոթորիկ Ֆրանսիայում. 150 հազար մարդ աջակցում է միասեռ զույգերի ամուսնությանը /վիդեո/

Փարիզի մի քանի տասնյակ հազարավոր բնակիչներ են մասնակցել ակցիային` ի պաշտպանություն Ֆրանսիայում միասեռ զույգերի ամուսնությունների օրինականացման:  Կազմակերպիչների խոսքով` ընդհանուր առմամբ` Փարիզի փողոցներ է դուրս եկել 150 հազար մարդ: Սակայն ոստիկանությունը նշել է, որ երթին մասնակցել է 60 հազար մարդ: Փարիզի հետ զուգահեռ նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել նաեւ Լիոնում, Մարսելում եւ Նանտում:  2012-ի նոյեմբերի 7-ին […]

“Մուսուլման եղբայրներ”-ը հաշվել են սահմանադրական հանրաքվեի մասնակիցների ձայները

Եգիպտոսի իսլամիստական “Մուսուլման եղբայրներ” շարժումը, որը Եգիպտոսի սահմանադրական հանրաքվեի արդյունքների իր առանձին հաշվարկներն է կատարել, հայտարարել է, որ քաղաքացիների մեծ մասը հավանության է արժանացրել փաստաթուղթը, հաղորդում է “Reuters”-ը: Դեկտեմբերի 15-ին կայացած հանրաքվեի քվեաթերթիկների 99 տոկոսը հաշվելուց հետո պարզվել է, որ քվեարկողների  56,5 տոկոսը սահմանադրության կողմնակիցներ են: Այս տվյալները հաղորդած աղբյուրը ցանկացել է անանուն մնալ:  Եգիպտական […]

Մարդասպանը պետք է սպաներ դպրոցի բոլոր երեխաներին /վիդեո/

Ադամ Լանզան, ով դեկտեմբերի 14-ին ԱՄՆ-ի Քոնեքթիքուտ նահանգի Նյութաուն քաղաքի “Սենդի Հուք” նախակրթարանում զանգվածային մարդասպանություններ էր կատարել, ոստիկանության ժամանման պահին իր մոտ դեռեւս հարյուրավոր չօգտագործված փամփուշտներ է ունեցել: Նրանց ճշգրիտ թիվը չի նշվում, սակայն ինչպես տեղեկացնում է “Assocated Press”-ը, դրանք նախատեսված են եղել՝ դպրոցի բոլոր աշակերտներին սպանելու համար՝ շուրջ 670 երեխա: 20-ամյա երիտասարդը, ում համար […]

Եգիպտոսում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն

Եգիպտոսում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն, հաղորդում է “AFP”-ը: Ընտրական տեղամասերը  Կահիրեում, Ալեքսանդրիայում եւ 8 նահանգներում բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 8-ին եւ կփակվեն երեկոյան 7-ին, որից հետո կհայատարարվեն նախնական արդյունքները: Դեկտեմբերի 22-ին հանրաքվեն կանցկացվի նաեւ երկրի մյուս շրջաններում: Եգիպտոսի իշխանություններն ստիպված են եղել քվեարկությունը 2 փուլով անցկացնել` սակավաթիվ դատավորների պատճառով, որոնք պետք է հերթապահեն ընտրատեղամասերում: […]

Ամերիկան շոկի մեջ է. 20 երեխա եւ 7 ուսուցիչ է սպանվել /վիդեո/

ԱՄՆ-ի Քոնեքթիքուտ նահանգի Նյութաուն քաղաքի “Սենդի Հուք” տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 27 մարդ է սպանվել, որոնցից 20-ը երեխաներ են, հաղորդում է “AFP”-ը: Մահացածների թվում է նաեւ մարդասպանի մայրը` Նենսի Լանզան, ով այդ դպրոցում ուսուցիչ էր աշխատում: Մարդասպանը` նրա որդին, 24-ամյա Ադամ Լանզան է:  Ականատեսների խոսքով` մարդասպանի մոտ 4 հրազեն է եղել: Սպանելով ուսուցիչներին […]

Խորհրդարանի պահակը կոտրել է պատգամավորի մատը /վիդեո/

Ուկրաինական  “Батькивщина” ֆրակցիայի պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Գերագույն Ռադայի պահակը կոտրել է իր մատը: Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել դեռեւս չորեքշաբթի, երբ ինքը “Свобода” կուսակցության պատգամավորների հետ փորձելիս է եղել ներս մտնել Գերագույն Ռադա` մի մուտքից անցնելով մյուսին: “Երբ մենք հասանք վերջին` 5-րդ մուտքին, ստիպված էինք արդեն “գրոհել” Ռադան: Պահակներից […]

Եվրագոտին համաձայնել է Հունաստանին 34 մլրդ եվրո տրամադրել

Եվրամիության երկրների ֆինանսների նախարարները հաստատել են Հունաստանին տրամադրվող հերթական ֆինանսական օգնությունը` 34 մլրդի չափով, հաղորդում է “AFP”-ը: Միջոցներն Աթենքին կփոխանցվեն հաջորդ շաբաթվա ընթացքում: Նախորդ ամսվա վերջին ԱՄՀ-ը եւ ԵՄ երկրները հաստատել էին Հունաստանին 34,5 մլրդ եվրոյի օգնություն տրամադրելու որոշումը` որոշ պայմաններով, որոնցից մեկը պետական պարտատոմսերի մի մասի ետ գնումն էր: Աթենքն իր պետական պարտատոմսերը կրկին […]

Բերլուսկոնին պայմաններ է թելադրում

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է այն պայմանները, որոնց իրականացման դեպքում ինքը պատրաստ է հրաժարվել վարչապետի պաշտոնի ամբիցիաներից եւ աջակցել Մարիո Մոնտիի թեկնածությանն այդ պաշտոնում, հաղորդում է “Reuters”-ը: Բերլուսկոնին խոստացել է աջակցել Մոնտիին այն դեպքում, եթե վերջինս առաջադրվի աջերի, այլ ոչ թե ձախերի  կոալիցիայի կողմից: Ներկա պահին Մոնտին հենց ձախ Դեմոկրատական կուսակցության կողմից մեծ […]

Ասանժը կառաջադրի իր թեկնածությունն Ավստրալիայի սենատի ընտրություններին

“WikiLeaks” կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հաստատել է 2013-ին Ավստրալիայի սենատի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մտադրությունը: Նա հայտարարել է, որ մտադիր է ստեղծել իր սեփական “WikiLeaks” կուսակցությունը, գրում է “Tha Guardian”-ը: Երկրի օրենքների համաձայն` սեփական կուսակցությունը գրանցելու համար նա պետք է հավաքի առնվազն 500 գրանցված ընտրողների ստորագրություններ: Իր մտադրության մասին Ասանժը հայտարարել էր դեռեւս մարտին: Նա […]

Հայկական գերեզմանտունն Իսրայելում պղծվել է

Երուսաղեմում վանդալները հակաքրիստոնեական կոչեր են գրել Սուրբ Խաչի ուղղափառ մենաստանի եւ հայկական գերեզմանատան դարպասների վրա, հաղորդում է “AFP”-ը: Անհայտ չարագործները պատերին եբրայերենով լոզունգներ են գրել` “Մահ քրիստոնեությանը” եւ նման այլ արտահայտություններ: Հունական ուղղափառ եկեղեցուն պատկանող մենաստանի վանականներից մեկը հայտնել է, որ վանդալներն արդեն 7-րդ անգամն են անարգում մենաստանը: Բացի այդ, նրանք նաեւ կտրել են մոտակայքում կանգնեցված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի