20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարդասպանը վերացրել է հանցանշանները նախքան հանցագործությունը

Ամերիկյան Քոնեքթիքուտ նահանգի ոստիկանությունն ստուգել է մարդասպան Ադամ Լանզայի համակարգիչը:Վերջինս 20 աշակերտ էր սպանել Նյութաուն քաղաքի “Սենդի Հուք” դպրոցում: Քննիչներին առայժմ չի հաջողվել որեւէ բան պարզել, քանի որ համակարգչի հիշողություն պարունակող  կոշտ սկավառակը չափազանց վնասված է եղել: Ոստիկանները ենթադրում են, որ Ադամը միտումնավոր է դա արել, քանի որ այն վնասված է եղել մուրճով կամ նմանատիպ որեւէ գործիքով: Այս մասին գրում է “The New York Times”-ը:

Իրավապահ մարմիններն ամեն դեպքում կարծում են, որ այն հնարավոր է վերակագնել:Ադամի տանը գտնվել են եւս որոշ իրեր, որոնք դեռեւս փորձաքննության են ենթարկվելու:

Մինչ Նյութաունում սգո արարողություններ են ընթանում, ԱՄՆ-ի 170 հազար քաղաքացիներ զենքի չվերահսկվող վաճառքը սահմանափակելու պահանջով միջնորդագիր են փակցրել Սպիատկ տան վրա եւ անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ են հավաքում, որպեսզի ամերիկյան ադմինիստրացիան 30 օրվա ընթացքում պաշտոնական պատասխան տա:

Ադամ Լանզային նման դաժանության դրդած պատճառներն առայժմ անհայտ են: Ըստ որոշ տվայլների` նա հոգեկան խանգարում ունի, սակայն նրան ճանաչողները երիտասարդին նկարագրում են որպես բարեկիրթ եւ նորմալ մարդ: Նրա հայրը` Փիթեր Լանզան, ցավակցել է զոհվածների ընտանիքներին, սակայն լրագրողների հարցերին հրաժարվել է պատասխանել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Ադամ Լանզան սպանել էր “Սենդի Հուք” կոչվող նախակրթարանի 20 աշակերտներին եւ 6 ուսուցիչներին, այդ թվում եւ սեփական մորը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ