15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Խորհրդարանի պահակը կոտրել է պատգամավորի մատը /վիդեո/

Ուկրաինական  “Батькивщина” ֆրակցիայի պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Գերագույն Ռադայի պահակը կոտրել է իր մատը:

Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել դեռեւս չորեքշաբթի, երբ ինքը “Свобода” կուսակցության պատգամավորների հետ փորձելիս է եղել ներս մտնել Գերագույն Ռադա` մի մուտքից անցնելով մյուսին: “Երբ մենք հասանք վերջին` 5-րդ մուտքին, ստիպված էինք արդեն “գրոհել” Ռադան: Պահակներից մեկը, փորձելով պաշտպանել դուռը, հարվածեց իմ ձախ ձեռքին”,-պատմել է պատգամավորը: “Ազատականներից” մեկին հաջողվել է ոտքը դնել դռան ճեղքում եւ բացել այն, սակայն քաղաքական գործչի մատն արդեն կոտրված է եղել: 

Հոկտեմբերի 28-ին ընտրված ուկրաինական խորհրդարանի կազմը իր առաջին նիստին էր հավաքվել դեկտեմբերի 12-ին, սակայն այդ օրը Ռադան չկարողացավ ընտրել իր ղեկավարներին, ինչպես եւ նախատեսված էր: Ավելին, ողջ օրը խորհրդարանում բախումներ էին տեղի ունենում տարբեր ֆրակցիաների ներկայացուցիչների հետ:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ