17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Տնօրենի աշխատասենյակի հարեւանությամբ 7-ամյա երեխա են բռնաբարել

Հնդկաստանում հարյուրավոր մարդիկ են շրջափակել դպրոցը, որտեղ երեխայի են բռնաբարել, գրում է “Комсомольская правда”-ն: 7-ամյա աղջնակը շոկի մեջ է ընկել, սակայն կարողացել է նկարագրել իր վրա հարձակվողին: Երեխայի հարազատները վրդովված են նաեւ այն փաստից, որ զուգարանը, որտեղ տեղի է ունեցել բռնաբարությունը, տնօրենի աշխատասենյակի հարեւանությամբ է գտնվում: Վերջինիս արդեն մեղադրել են անուշադրության համար:  Հնդկաստանում ընթացող բողոքի […]

“FEMEN”-ի ակտիվիստուհիները մերկացել են Հռոմի պապի առջեւ /վիդեո/

“FEMEN” ուկրաինական շարժման 4 ակտիվիստուհիներ մերկացել են Վատիկանի Սբ. Պետրոսի տաճարի  դիմաց Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի կիրակնօրյա աղոթքի ժամանակ, գրում է “Новые известия”-ն: Նրանք հանդես են եկել ի պաշտպանություն Եվրոպայի սեռական փոքրամասնությունների` մարմինների վրա գրելով “մենք հավատում ենք գեյերին” եւ “ձայնդ կտրիր”: Իրենց պաշտոնական կայքում սկանդալային շարժման ակտիվիստները գրել են, որ Հռոմի պապը իր քարոզներում […]

Չավեսը ոչ թե մահացել, այլ մահվան պատճառ է դարձել

Վենեսուելայի արեւմուտքում ավտովթարի հետեանքով 11 մարդ է զոհվել, 75-ը` վիրավորվել են: Երկրի իշխանությունները հայտնել են, որ նրանք Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի համախոհներն են եղել, ովքեր ուղեւորվելիս են եղել երկրի մայրաքաղաք Կարակաս: Ըստ նախնական տվյալների` միմյանց են բախվել բեռնատարը եւ 2 ավտոբուսներ, գրում է “NEWSru.com” կայքը: Զոհերը եւ վիրավորները մտադիր են եղել մասնակցել մայրաքաղաքում ընթացող ցույցերին` […]

Հերթական հրաձգությունն ամերիկյան դպրոցում

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Տաֆտ քաղաքում տեղի է ունեցել հերթական դպրոցական միջադեպը`կապված հրաձգության հետ: 16-ամյա տղան հասցրել է վիրավորել 3 աշակերտների, նախքան ուսուցիչներից մեկը կանգնեցրել է նրան, գրում է “pravda.ru”-ն: Միջադեպը տեղի է ունեցել դասամիջոցին: Ականատեսների խոսքով` աշակերտը դպրոց է եկել ատրճանակը ձեռքին, ինչի մասին անմիջապես հայտնել են ոստիկանությանը, սակայն դեռահաս տղան հասցրել է կրակել 3 […]

Չեխիայում մեկնարկում են առաջին նախագահական ընտրությունները

2013-ի հունվարի 11-ին եւ 12-ին Չեխիայում կկայանան առաջին նախագահական ընտրությունները: Երկրի նոր նախագահը կընտրվի բնակչության կողմից` համընդհանուր քվեարկության միջոցով: Քվեարկության միջոցով նախագահ ընտրելու մասին սահմանադրական օրենքը գործող նախագահ Վացլավ Կլաուսը ստորագրել է նախորդ տարվա փետրվարին, հաղորդում է “РИА Новости”-ն: Նախկինում Չեխիայի նախագահն ընտվում էր խորհրդարանի 2 պալատների համատեղ նիստի արդյունքներով: Այդ կերպ է ընտրվել նաեւ Կլաուսը […]

115 զոհ Պակիստանում` կրկնակի ահաբեկչության արդյունքում /վիդեո/

Պակիստանի Քվետտա քաղաքում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետեւանքով 115 մարդ է զոհվել, հաղորդում է “Channel NewsAsia”-ը: Առաջին պայթյունը տեղի է ունեցել քաղաքի` շիաներով բնակեցված թաղամասում` բիլիարդի ակումբի մոտ: Մի քանի րոպե անց, երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, փրկարարները, լրագրողները, տեղի է ունեցել 2-րդ պայթյունը, ինչն էլ ավելի մեծ թվով զոհերի պատճառ է դարձել: Զոհվել […]

Գրիպի նոր համաճարակ

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի իշխանություններն արտակարգ իրավիճակ են հայտարարել` կապված գրիպի համաճարակի հետ, որն արդեն 18 մարդու կյանք է խլել միայն այդ նահանգում, հաղորդում է “CBS News” հեռուստաալիքը: Համաճարակային սեզոնի սկզբից, որը համարվում է 2012-ի հոկտեմբերի 1-ը, քաղաքում արդեն հայտնաբերվել է վարակի 700 դեպք, ինչը նախորդ` 2011-2012 համաճարակային սեզոնի ցուցանիշից 10 անգամ ավել է:  […]

Հիլլարի Քլինթոնը չի լքի պետքարտուղարի պաշտոնը

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը չի լքի իր պաշտոնը մինչեւ որ Սենատի առջեւ հաշվետվություն չտա Լիբիայում ԱՄՆ հյուպատոսության վրա կատարած իսլամիստների հարձակման մանրամասների վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը, գրում է  “Росбалт”-ը: Հիշեցնենք, որ 2012-ի սեպտեմբերի 11-ին Բենղազիում տեղի ունեցած ահաբեկչական գրոհի հետեւանքով զոհվեց Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը:  Պետդեպի նախնական պնդման […]

Մահացե՞լ է Իրաքի նախագահը

Ըստ Ֆրանսիական Le Figaro թերթի  քրդական քաղաքական շրջանակների աղբյուրների, հայտնում է Իրաքի նախագահ Ջալալ Թալիբանիի կլինիկական մահվան մասին: Նախագահը բուժման նպատակով Բեռլինում է: Թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկության համաձայն, 79-ամյա Թալիբանիի մոտ ուղեղի արնազեղում է տեղի ունեցել, եւ այս պահին գերմանացի բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը:

Պուտինից առաջ մարդ չկա, նա ազդեցիկ է

Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականը հրապարակել է աշխարհի քաղաքական, գործարար եւ հասարակական ամենաազդեցիկ գործիչների ցուցակը: Ըստ այդմ` մոլորակի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ է ճանաչվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Սակայն Պուտինը, երկրորդ հորիզոնականում է. ամսագիրը թափուր է թողել վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը, քանի որ աշխարհաքաղաքական եւ տնտեսական խնդիրներն այնքան շատ են, որ մեկ մարդը ի վիճակի չէ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի