Գրիպի նոր համաճարակ

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի իշխանություններն արտակարգ իրավիճակ են հայտարարել` կապված գրիպի համաճարակի հետ, որն արդեն 18 մարդու կյանք է խլել միայն այդ նահանգում, հաղորդում է “CBS News” հեռուստաալիքը:
Համաճարակային սեզոնի սկզբից, որը համարվում է 2012-ի հոկտեմբերի 1-ը, քաղաքում արդեն հայտնաբերվել է վարակի 700 դեպք, ինչը նախորդ` 2011-2012 համաճարակային սեզոնի ցուցանիշից 10 անգամ ավել է:
Բոստոնի քաղաքապետը նշել է, որ սա գրիպի ամենածանր սեզոնն է 2009-ից եւ կոչ է արել քաղաքացիներին լրջորեն վերաբերվել վարակին եւ պատվաստվել:
Գրիպի եւ նմանատիպ հիվանդությունների դեպքեր են գրացվել նաեւ 29 նահանգներում: