17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ով կլինի ԱՄՆ պետքարտուղարը “բաճկոնով լեդիից” հետո

Երեկ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անցկացրեց պետքարտուղարի պաշտոնում սենատոր Ջոն Քերիի թեկնածության հաստատման լսումները. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Լսումների արդյունքում, որը նախագահում էր սենատոր Ռոբերտ Մենենդեսը, սպասվում է, որ սենատոր Քերիի թեկնածությունը անհապաղ կընդունվի սենատի կողմից: Ի հավելումն, սենատոր Բարբարա Բոքսերի և այլոց կողմից սենատոր Քերիին կուղվեն հարցեր հայկական խնդիրների շուրջ:  “Սենատոր Քերին հայկական հարցերի […]

Ցուցարարները նշում են եգիպտական հեղափոխության 2-րդ տարելիցը

Կահիրեի Թահրիր հրապարակում, որն աշխարհին հայտնի դարձավ 2011-ի հեղափոխության շնորհիվ, ոստիկանության եւ ցուցարարների միջեւ կրկին բախումներ են տեղի ունեցել: Ցուցարարները նշում են զանգվածային բողոքի ակցիաների 2 տարին, հաղորդում է “BBC”-ն: Եգիպտական ընդդիմությունը եւ երիտասարդական շարժման ակտիվիստները ավելի վաղ կոչ էին անում հեղափոխության 2-րդ տարելիցը նշել գործող նախագահ Մուհամեդ Մուրսիի դեմ բողոքի ակցիաներով, ով, նրանց կարծիքով, դավաճանել […]

Քլինթոնը դուրս է եկել ափերից` բռունցքով հավածել սեղանին /վիդեո/

ԱՄՆ Սենատի անդամները հունից հանել են պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին` Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսի մահվան մասին քննարկումների ժամանակ: Երբ հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոնը մեղադրել է Քլինթոնին Բենղազիում ԱՄՆ դեսպանության վրա հարձակման իրական պատճառները թաքցնելու մեջ, Քլինթոնը չի կարողացել զսպել իրեն եւ բռունցքով հարվածել է սեղանին, հաղորդում է “BBC”-ն: “Փաստը մնում է փաստ` 4 ամերիկացի է […]

Դավոսում բացվում է Համաշխարհային տնտեսական համաժողովը

Այսօր շվեյցարական Դավոս քաղաքում կմեկնարկի Համաշխարհային տնտեսական համաժողովը` համաշխահային քաղաքական առաջնորդների, գիտնակնների, գործարար եւ այլ ոլորտների հայտնի մարդկանց հանդիպումը, գրում է “РБК” կայքը: Համաժողովի նիստերը կընթանան հունվարի 23-27-ը: Գլխավոր թեման կլինի “Կայուն դինամիկա”-ն: Համաժողովի մասնակիցները կքննարկեն այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ազգային տնտեսական համակարգերի կայունությունը եւ գլոբալ ռիսկերին դիմակայելու նրանց հնարավորությունները, ինչպես նաեւ բնական աղետների վտանգը:  Ազդեցիկ […]

Նախագահի եւ առաջին տիկնոջ տանգոն հուզել է լրագրողներին /ֆոտո//վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալությունն ավարտվել է նրա կնոջ “հաղթանակով”: Հանդիսավոր արարողությունից հետո ողջ ԶԼՄ-ների ուշադրությւոնը սեւեռված է Միշել Օբամայի վրա` քննարկելով ոչ միայն նրա նոր սանրվածքը, այլ նաեւ նրա շլացնող տեսքը` ալ կարմիր զգեստով: Ինքը` նախագահը, շքերթը դիմավորել է մաստակ ծամելով: Սակայն, լրագրողներին ամենից շատ գրավել է նրանց պարը: Երբ առաջին տիկինը բեմ է դուրս […]

Ուգո Չավեսը հրամաններ է արձակում հիվանդասենյակից

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, ում առողջական վիճակի վերաբերյալ վերջերս հակասական լուրեր էին տարածվում, եւ նույնիսկ հայտարարեցին, թե նա մահացել է, ապաքինվում է Կուբայում կատարված բարդ վիրահատությունից հետո, գրում է “NEWSru.com” կայքը: Վենեսուելայի ԱԳ նախարար Էլիաս Խաուան նախագահի հետ հանդիպումից հետո իր միկրոբլոգում գրել է. “Հենց նոր հանդիպեցի մեր ղեկավարի հետ: Նա կատակում եւ ծիծխղաում է: […]

Գործազուրկների թիվն աշխարհում հասել է 197 մլն-ի

2012-ին աշխարհում գործազուրկների թիվը հասել է 197 մլն–ի, կանխատեսումներն էլ առաջիկա տարիների համար սփոփիչ չեն:Այդ մասին ասվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության պատրաստած “Զբաղվածության գլոբալ տենդենցները-2013″ զեկույցում: Նախորդ տարվա ընթացքում աշխատանքից զրկվածների միայն մեկ քառորդն է բնակվում զարգացած երկրներում: Մնացած 75 տոկոսը բնակվում է զարգացող երկրներում, առաջին հերթին` հարավ-արեւելյան Ասիայում եւ Աֆրիկայի երկրներում` Սահարիից հարավ գտնվող, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: ԱՄԿ գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը նշել է, որ զարգացած երկրներում գործազուրկների մեկ երրորդը ավել քան մեկ տարի չի կարողանում աշխատանք գտնել: Շուրջ 870 մլն մարդ, կրկին զարգացող երկրներում, չնայած […]

Օբամայի երդմնակալությանը մոտ 1 մլն մարդ է հետեւել /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը հետեւել է շուրջ 800 հազարից մեկ միլիոն մարդ: Մարդիկ տեղավորվել են Վաշինգտոնի կենտրոնական զբոսայգում եւ մի քանի վիթխարի էկրանների վրա հետեւել են հանդիսավոր արարողությանը, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Բարաք Օբաման խոստանում է ժողովրդավարություն տարածել ողջ աշխարհում եւ միջազգային խնդիրները լուծել քաղաքական ճանապարհներով: Ինչ վերաբերում է ներքաղաքական խնդիրներին, Օբաման […]

Սաակաշվիլին քննադատվել է իր հայամետության համար.խոստովանություն ԵԽԽՎ ամբիոնից

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` նախօրեին նստաշրջանում կայացած ելույթը քարոզչական բնույթ էր կրում, հաղորդում է “РИА Новости”-ն: Սա Սաակաշվիլիի 4-րդ ելույթն էր ԵԽԽՎ-ում: Մեկ ժամ շարունակ նա պատասխանել է խորհրդարանականների հարցերին, այդ թվում եւ ռուսների: Վրաստանի նախագահի ելույթը  նվիրված էր Վրաստանի գրանցած հաջողություններին, Աբխազիայի եւ Հարավային […]

Ձյունը կաթվածահար է արել Եվրոպայի օդային հաղորդակցությունը /վիդեո/

Ուժեղ ձյան եւ սառցե անձրեւի պատճառով Եվրոպայի օդային հաղորդակցությունը կաթվածահար է եղել, հաղորդում է “Reuters”-ը: Լոնդոնյան “Հիդրոու” օդանավակայանում չեղյալ է հայտարարվել չվերթների 20 տոկոսը: Ուղեւորներն արդեն 3 օր սպասում են իրենց թռիչքին, իսկ օդանավակայանի աշխատակիցները հայտնում են, որ չեն կարող աշխատել նույն ռիթմով, ինչպես նորմալ եղանակին: Սակայն լոնդոնյան մյուս օդանավակայանները` “Գոթուիքը” եւ ”Սթենսթեդը” աշխատում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի