27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սպանել են

Մոսկվայում սպանվել է հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն Ասլան Ուսոյանը (Դեդ Հասան), հաղորդում է “РИА Новости”-ն:

Հարձակումը տեղի է ունեցել Պովարսկի փողոցի վրա: Դիպուկահարը կրակել է այն պահին, երբ Հասանը դուրս գալիս է եղել “Каретный двор” ռեստորանից: Ըստ որոշ տվյալների`նա որովայնի վնասվածք է ստացել: Ըստ այլ տվյալների` կրակել են նրա գլխին: Նրան շտապ վերակենդանացման բաժին են տեղափոխել, որտեղ էլ նա մահացել է: Հարձակման հետեւանքով ոտքի վնասվածք է ստացել նաեւ ինչ-որ կին` պատահական անցորդ Բիկչուրինա Մարյատը:

Ուսոյանը, ով ծնվել էր 1937-ին Վրաստանում, համարվում էր ՌԴ-ի խոշորագույն հանցագործ կլանի առաջնորդը: Նա իր առաջին դատվածությունն ստացել է 19 տարեկանում` ոստիկանին չհնազանդվելու համար: 3-րդ դատվածության ժամանակ` 1966-68-ին, Ուսոյանը “օրենքով գողի” կարգավիճակ է ստացել:

1998-ին Ուսոյանին փորձել էին սպանել Սոչիում, սակայն վարձու մարդասպանին չէր հաջողվել իրականացնել պատվերը: 2010-ին նրա վրա կրակել էին եւ լուրջ վնասվածքի պատճառով Հասանը երկար ժամանակ հիվանդանոցում մնաց:

Վյաչեսլավ Իվանկովի` Յապոնչիկի մահից հետո ռուսական կրիմինալ աշխարհը Դեդ Հասանն էր վերահսկում: Հանցավոր աշխարհում թեեւ շշուկով արդեն սավառնում է` ով է լինելու “հաջորդ թագակիրը” հարցը:

Ի դեպ, “Դեդը” լուրջ հակասություններ ուներ ազգությամբ հայ “օրենքով գող” Արման Ջանինյանի հետ, ով այս պահին ՌԴ-ում է`անազատության մեջ: Դեդ Հասանի նեղ շրջապատում կան նաեւ ազգությամբ հայ հեղինակություններ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ