27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Եվրագոտին համաձայնել է Հունաստանին 34 մլրդ եվրո տրամադրել

Եվրամիության երկրների ֆինանսների նախարարները հաստատել են Հունաստանին տրամադրվող հերթական ֆինանսական օգնությունը` 34 մլրդի չափով, հաղորդում է “AFP”-ը: Միջոցներն Աթենքին կփոխանցվեն հաջորդ շաբաթվա ընթացքում:

Նախորդ ամսվա վերջին ԱՄՀ-ը եւ ԵՄ երկրները հաստատել էին Հունաստանին 34,5 մլրդ եվրոյի օգնություն տրամադրելու որոշումը` որոշ պայմաններով, որոնցից մեկը պետական պարտատոմսերի մի մասի ետ գնումն էր: Աթենքն իր պետական պարտատոմսերը կրկին գնելու համար ստիպված էր վճարել 10-11 մլրդ եվրո:

Չնայած որ պարտատոմսերի գնման գործընթացը հաջողված են համարում, Աթենքն ամեն դեպքում չի  կարողանա իրականացնել նախատեսված ծրագրերը, քանի որ պարտատոմսերը գնելու նպատակն էր մինչեւ 2020-ը պետական պարտքերը կրճատել 124 տոկոսով այն դեպքում, երբ պարզվել է, որ  պարքտը կկրճատվի ընդամենը ՀՆԱ-ի 128 տոկոսով:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ