14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Ֆուտբոլի ԱԱ 2014. ինչպես են երկրի ղեկավարները երկրպագում իրենց հավաքականներին/լուսանկարներ/

Բրիտանական The Telegraph պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է այս օրերին ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության հետաքրքիր դրվագներ: Ֆոտոշարքում ներկայացված է, թե ինչպես են աշխարհի խոշորագույն պետությունների ղեկավարները, միապետներն ու նախագահները երկրպագում իրենց երկրներին:

Արքայազն Չարլզն ամուսնալուծվում է

Բրիտանական գահի թագաժառանգ արքայազն Չարլզն ու նրա 2-րդ կինը՝ դքսուհի Կամիլան, ամուսնալուծական գործընթաց են սկսել`գրված է lenta.ru կայքում: Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, 9 տարվա ամուսնությունից հետո Փարքերը Չարլզից պահանջում է 350 մլն դոլար։ Հայտնի է նաև, որ բաժանվելու նախաձեռնությունը պատկանում է 66-ամյա դքսուհուն։ ԶԼՄ-ների փոխանցմամբ, թագուհի Էլիզաբեթ 2-րդը հավանություն է տվել ամուսնալուծության գաղափարին, սակայն չի պատրաստվում […]

Ճապոնիան որոշել է Փհենյանի դեմ պատժամիջոցները չեղյալ հայտարարել

Ճապոնիայի կառավարությունը որոշել է չեղյալ հայտարարել Հյուսիսային Կորեայի դեմ մի շարք պատժամիջոցները:  Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն` հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: Հիշեցնենք, որ Ճապոնիայի իշխանությունների կողմից տվյալ որոշումն ընդունելու պատճառը Հյուսիսային Կորեայում 1970-80-ականներին հատուկ ծառայությունների կողմից առեւանգված եւ ԿԺԴՀ-ում  ճապոնացիների ճակատագրերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումն էր: Ավելի վաղ Հյուսիսային Կորեան խոսատացել էր կրկին […]

Քրդստանի անկախացումը անխուսափելի է

Իրաքի Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին ելույթ է ունեցել ինքնավար շրջանի խորհրդարանում՝ Իրաքից անջատման շուրջ հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ` հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով՝ նախարարները պետք է համաձայնության գան հանրաքվեի ամսաթվի շուրջ: Անցյալ շաբաթ Բարզանին հայտարարել էր, որ (քրդական ռազմականացված ստորաբաժանումներին) Քիրքուք նահանգ պեշմերգի մուտք գործելու պահից համանուն քաղաքի եւ այլ վիճելի տարածքների պատկանելիությունը Իրաքյան Քուրդիաստանին վերջնականապես […]

Պորոշենկոն նոր պաշտպանության նախարար և շտաբի պետ է նշանակել

Ուկրաինայի Գերագույն ռադան հավանություն է տվել Վալերի Գելետեյին երկրի պաշտպանության նոր նախարար նշանակելու մասին նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկին: Այս մասին գրում է  unian.net կաըքը: Բացի այդ, գլխավոր շտաբի նոր ղեկավար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Վիկտոր Մուժենկոն: Որոշմանը կողմ են քվեարկել 386 պատգամավորներից 327-ը: Պորոշենկոն նրան բնութագրել է որպես հակաահաբեկչական գործողության ընթացքում իրեն հերոսաբար դրսեւորած անձնավորություն:

Սաուդյան Արաբիան 30 հազար զինվոր է ուղարկել Իրաքի սահման

Սաուդյան  Արաբիան 30 հազարանոց զորք է տեղակայել Իրաքի հետ սահմանին` տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նախօրեին ‘’Ալ Հադաս’’ հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքի բանակի մի քանի ստորաբաժանումներ զորքերը Սիրիայի եւ Սաուդյան  Արաբիայի սահմանից հեռացնելու հրաման են ստացել: Հիշեցնենք, «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» շարժմանը միացել են կառավարությունից դժգոհ իրաքյան սունիները: Գրոհայինները վերջին շաբաթում Իրաքի միանգամից մի քանի […]

Պուտինը, Մերկելը և Օլանդը ԵԱՀԿ-ից ավելի ակտիվ գործողություններ են սպասում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսային զրույցով քննարկման ժամանակ խոսել են Ուկրաինայի հարավ-արևելքում ԵԱՀԿ-ի գործողությունների ակտիվացման մասին: Այս մասին գրում է РИА новости-ին: ‘’Երեք երկրների լիդերները արտահայտվել են ԵԱՀԿ-ի դերի ակտիվացման օգուտի վերաբերյալ կոնֆլիկտի գոտում’’ – նշվում է կայքում: Բացի այդ, Պուտինը անհանգստություն է արտահայտել խաղաղ բնակչության […]

Քեմերոնը կփորձի շոտլանդացիներին համոզել քվեարկել անկախության դեմ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջեյմս Քամերոնը մտադիր է իր հյուսիս կատարած այցի ժամանակ համոզել շոտլանդացիներին հրաժարվել Բրիտանիայի կազմից դուրս գալու մտքից: Համաձայն տարածված խոսքի, Քեմերոնը պետք է ասի, որ ‘’ լռող մեծամասնությունը’’ ցանկանում է մնալ Բրիտանիայի կազմում: “Մենք լսել ենք, թե ինչպես են աղմկում շատ ազգայնամոլներ, այժմ ժամանակն է լսելու նաև լուռ մնացած մեծամասնությանը’’- ասվում է […]

Սարկոզին իր դեմ մեղադրանքները մանիպուլիացիա է համարում և այդտեղ տեսնում է քաղաքական դրդապատճառ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ցնցված է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքներով և կարծում է, որ դրանք քաղաքական մանիպուլյացիաների արդյունք են: Հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով ֆրանսիական Europe1 և TF1հեռուստաալիքներից: ‘’Իրավիճակը շատ լուրջ է: Խոսքը արդարադատության քաղաքական մանիպուլյացիայի մասին է: Ֆրանսիացիները պետք է դա իմանան’’, – հայտարարել է Սարկոզին: Նախկին նախագահը նշել է, որ խորապես ցնցվել […]

Սարկոզիի դեմ առաջադրված մեղադրանքները ”շատ լուրջ են”. Ֆրանսիայի վարչապետ

Ֆրասիայի վարչապետ Մանյուել Վալսը նիկոլյա Սարկոզիի դեմ առաջադրված մեղադրանքները անվանել է ‘’շատ լուրջ’’: հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: ‘’Ֆրանսիայում ոչ ոք իրեն չի կարող վեր դասել օրենքից, բոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն’’-ասել է վարչապետը BFM հեռուստաընկերության հետ զրույցում: Սրանով վարչապետ Վալսը մերժեց այն միտքը, թե ներկայիս իշխանությունները դիտմամբ փորձում են դատապարտել Սարկոզիին, ով մեկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի