Ուկրաինայում տան առջև սպանվել է ազգությամբ ադրբեջանցի քաղաքապետ/լրացված/
Այսօր առավոտյան սպանվել է ուկրաինական Կրեմենչուգի քաղաքապետ Օլեգ Բաբաևը:
Նա հանդիսանում էր նաև ”Վորսկլա” ակումբի նախագահը, հաղորդում է УНИАН-ը: Բաբաևի վրա կրակել են իր տանից ոչ հեռու. նա տեղում մահացել է: Քաղաքապետը զբաղեցնում էր նաև ”Կրեմենչուգ” ակումբի պատվավոր նախագահի պաշտոնը:
Ինչպես տեղեկացնում ադրբեջանական haqqin.az կայքը քաղաքապետ Օլեգ Բաբաևը ազգությամբ ադրբեջանցի էր: Նրա վրա կրակել են երեք անգամ, իսկ ավելի ուշ պարզ են դարձել դեպքի որոշ մանրամասներ:
Ըստ այդմ՝ Բաբաևն առավոտյան վերցրել է աղբը, մարզահագուստով դուրս եկել տնից՝ մոռանալով բջջայինները տանը:
Երբ նա ցանկացել է թափել աղբը, նրան է մոտեցել ВАЗ 2108 մեքենան, որից դուրս եկած մարդասպանը խլացուցիչ ատրճանակով կրակել է քաղաքապետի ուղղությամբ: Ստացած վնասվածքներից քաղաքապետը տեղում մահացել է: