ԵԱՀԿ ԽՎ-ում Բաքվի հռչակագիրը ընդունվել է

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանի արդյունքում ընդունվել է Բաքվի հռչակագիր` գրում է interfax.az կայքը: Փաստաթղթում մասնավորապես ընդգծված է հակամարտությունները խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը, սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման եւ իրավահավասարության սկզբունքների պահպանման կարեւորությունը, որոնք ամրագրված են Հելսինկյան ակտում: Հռչակագիրը ընդունվել է 99 կողմ, 1 դեմ եւ 9 ձեռնպահ հարաբերակցությամբ: